Նորություններ

Աբել Էրնանդեսը տեղափոխվեց «Հալլ Սիթի»

01.09.2014, 20:32

Աբել Էրնանդես«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Պալերմոյի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Աբել Էրնանդեսին գնելու մասին:

 

24-ամյա Էրնանդեսը «Քինգսթոն Քոմունիքեյշնում» կփոխարինի «Սաութհեմպտոն» տեղափոխված Շեյն Լոնգին: «Վագրերի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը ուրուգվայցու տրանսֆերն անվանել է իր ակումբի համար ֆանտաստիկ գործարք:

 

Հաղորդվում է, Աբելը «Հալլի» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ: Գործարքի արժեքը կազմել է 10 մլն ֆունտ:

 

«Պալերմոյում» Էրնանդեսը մասնակցել է 111 խաղի՝ դառնալով 35 գոլի հեղինակ: Աբելը նաև 7 գոլի հեղինակ է դարձել Ուրուգվայի ազգային հավաքականում մասնակցած 12 խաղում:

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

31.01.2018, 15:29

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին գնելու մասին։

կարդալ...

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

27.12.2017, 22:55

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնել է «Սաութհեմպտոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի տրանսֆերի հարցում համաձայնության գալու հարցում։

կարդալ...