Նորություններ

Ագգեր. «Ստերլինգը կարող է մասնակցել աշխարհի 2014թ-ի առաջնությանը»

04.03.2014, 14:11

Ռահիմ Ստերլինգ«Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագգերը վստահ է, որ իր թիմակից Ռահիմ Ստերլինգն արժանի է Անգլիայի ազգային հավաքականի հետ աշխարհի 2014թ-ի առաջնությանը մասնակցելուն:

 

19-ամյա վինգերը, ով ծնվել է Ջամայկայում, Անգլիայի հավաքականում նորամուտը նշել է դեռ 2012թ-ի նոյեմբերին: Վերջին ամիսների ընթացքում Ստերլինգն ակումբում փայլուն խաղ է ցուցադրում և հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու Դանիայի հավաքականի դեմ առաջիկա ընկերական խաղին:

 

-Սա հիանալի հնարավորություն է Ստերլինգի համար: Եթե նա շարունակի անել այն, ինչ անում է այժմ, ապա կմասնակցի աշխարհի առաջնությանը: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, և Անգլիայի հավաքականը կարող է օգտագործել նրա որակները,- Ագգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

14.04.2019, 21:22

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր լավագույն քառյակի համար պայքարող «Չելսիին»։

կարդալ...

«Կրիստալ Փելես» 1-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.04.2019, 18:58

«Կրիստալ Փելես» 1-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր մայրաքաղաքը ներկայացնող «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...