Նորություններ

Ագուերոն բաց կթողնի մեկ ամիս

08.12.2014, 20:45

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը մեկ ամիս:

 

Հիշեցնենք, որ արգենտինացի ռմբարկուն այդ վնասվածքը ստացել էր այս շաբաթ «Էվերթոնի» դեմ խաղում: Լավ մարզավիճակ հավաքած Ագուերոն դաշտը լքեց դեռ խաղի 5-րդ րոպեին:

 

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, խորքային բուժզննումը ցույց է տվել, որ վնասվել է ֆուտբոլիստի ձախ ծնկի միջին կապանը: Ամենայն հավանականությամբ, Սերխիոն դաշտ կվերադառնա միայն Նոր տարուց հետո:

 

Ավելացնենք, որ այս մրցաշրջանում Ագուերոն դարձել է արդեն 19 գոլի հեղինակ:

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

ՉԼ․ «Լիվերպուլ» 3-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

05.04.2018, 00:43

ՉԼ․ «Լիվերպուլ» 3-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...