Մոտակա հանդիպումը

18 օգոստոս 2018, 15:30

Նորություններ

Ագուերոն վերսկսել է մարզումները

06.01.2014, 18:14

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վերադարձել է մարզումներին և արդեն մեկ-երկու շաբաթից կկարողանա օգնել իր թիմին:

 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինների» լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն շարքից դուրս է եկել դեկտեմբերի կեսին, երբ «Արսենալի» դեմ խաղում վնասվածք ստացավ:

 

Սկզբնական կանխատեսումներով, Ագուերոն բաց կթողներ «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-եզրափակչի խաղը, սակայն այժմ վերականգնումն արագ է ընթանում և Սերխիոն կկարողանա մասնակցել «Քարդիֆի» դեմ խաղին, որը տեղի կունենա հունվարի 18-ին:

 

-Սերխիոն արդեն վերսկսել է մարզումները և արդեն մեկ-երկու շաբաթից դաշտ կվերադառնա,- «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Արսենալ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

12.08.2018, 20:56

«Արսենալ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...