Նորություններ

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

 

Նախորդ ամիս Հաուի սաները հավաքեցին 8 միավոր՝ տանելով 2 հաղթանակ և երկու հանդիպում ավարտելով ոչ ոքի։ «Բորնմուտը» «Չելսիին» և «Արսենալին» հաղթեց ընդհանուր 5-1 հաշվով։

 

Այս հաղթանակների շնորհիվ «Բորնմուտը» բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում, իսկ 40-ամյա Հաուն ստացավ ամսվա լավագույն մարզչի մրցանակը։

 

Բարձր մակարդակով հունվարն անցկացրեց նաև Ագուերոն։ 29-ամյա հարձակվողը դարձավ 5 գոլի հեղինակ և կատարեց մեկ գոլային փոխանցում։

 

Ամսվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվեց «Չելսիի» վինգեր Վիլլիանը՝ «Հադերսֆիլդի» դարպասը խփած գոլով։

«Բորնմուտ» 0-4 «Լիվերպուլ» (տեսանյութ)

08.12.2018, 18:23

«Բորնմուտ» 0-4 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Բորնմուտ» (տեսանյութ)

01.12.2018, 23:11

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Բորնմուտ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

կարդալ...