Նորություններ

Ադամ Ջոնսոնը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

24.03.2016, 18:23

Ադամ Ջոնսոն«Մանչեսթեր Սիթիի» և «Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ջոնսոնը դատարանում էր հայտնվել երկու մեղադրանքով, որոնցից մեկում դատարանը նրան անմեղ ճանաչեց։ Իսկ մյուս կետով նա մեղավոր ճանաչվեց և 6 տարի պատիժը կկրի ազատազրկման մեջ։ Բացի այդ, 28-ամյա անգլիացին դատական ծախսերի համար կվճարի 50 հզր ֆունտ։

 

Ավելացնենք, որ Ջոնսոնը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Միդլսբրոյում», «Մանչեսթեր Սիթիում» և «Սանդերլենդում»։ Նա մասնակցել է նաև Անգլիայի հավաքականի 12 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Ադամ Ջոնսոնը մտադիր է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան

03.03.2018, 21:22

Ադամ Ջոնսոնը մտադիր է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան

«Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը մտադիր է բանտից դուրս գալուց հետո վերադառնալ ֆուտբոլին։

կարդալ...

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

09.04.2017, 18:33

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդին»։

կարդալ...