Նորություններ

Ադամ Ջոնսոնը և Մանուել Պելեգրինին հունվար ամսվա լավագույններն են

07.02.2014, 14:36

Ադամ ՋոնսոնՊրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Սանդերլենդի» կիսապաշտպան Ադամ Ջոնսոնն, իսկ լավագույն մարզիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Մանուել Պելեգրինին:

 

Ջոնսոնը հունվարին փայլուն ելույթներ ունեցավ՝ օգնելով իր թիմին դուրս գալ վտանգավոր գոտուց: 26-ամյա կիսապաշտպանը հունվարին գոլեր է խփել «Սաութհեմպտոնի», «Ստոկ Սիթիի» և «Ֆուլհեմի» դեմ խաղերում:

 

Մանուել ՊելեգրինիԻնչ վերաբերվում է Մանուել Պելեգրինիին, ապա հունվար ամսին նրա թիմը 9 խաղ է անցկացրել և հաղթել է 8-ում, մեկ անգամ էլ ոչ ոքի է խաղացել: Հունվարին «քաղաքայինները» ջախջախիչ հաղթանակներ տարան «Տոտտենհեմի» (1:5), «Վեստ Հեմի» ( 6:0) և «Բլեքբեռնի» (5:0) նկատմամբ:

 

Ավելացնենք, որ Պելեգրինին երկրորդ ամիսն անընդմեջ է ստանում այս մրցանակը:

 

 

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

12.05.2019, 19:50

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

25.04.2019, 00:55

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի»  (տեսանյութ)

Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

կարդալ...