Նորություններ

Ադնան Յանուզայը հրավիրվել է մասնակցելու Կոսովոյի հավաքականի առաջին խաղին

15.02.2014, 11:25

Ադնան Յանուզայ«Մանչեսթեր Յունայթեդի» հեռանկարային ֆուտբոլիստ Ադնան Յանուզայը հրավեր է ստացել Կոսովոյի ազգային հավաքականից:

 

ՖԻՖԱ-ն միայն վերջերս Կոսովոյի հավաքականին անկախ ֆեդերացիայի կարգավիճակ տվեց: Այժմ այդ հավաքականը պատրաստվում է իր պատմության մեջ առաջին պաշտոնական հանդիպմանը՝ մարտի 5-ին Հաիթիի հավաքականի դեմ:

 

Ինչպես հայտնի է, Յանուզայն առայժմ չի խաղացել ոչ մի երկրի հավաքականում: Կոսովոյից բացի նրան իրենց հավաքականում են ցանկանում տեսնել Ալբանիան, Բելգիան և Անգլիան: Ադնանն արդեն մի քանի անգամ մերժել է ընեկերական և պաշոնական հանդիպումներին մասնակցելու Բելգիայի հավաքականի հրավերը:

 

Այս պահին Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում 19-ամյա Յանուզայի ծնողների հետ: Նշենք, որ Հաիթիի դեմ խաղն ընկերական է, ուստի այդ խաղին մասնակցելուց հետո Յանուզայը հնարավորություն կունենա փոխել իր հավաքականը: Daily Star

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

31.03.2018, 20:18

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սևիլյային» և դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

14.03.2018, 13:13

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սևիլյային» և դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

Երեկ կեսգիշերին «Օլդ Թրաֆորդում» կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սևիլյա» պատասխան հանդիպումը։

կարդալ...