Նորություններ

Ազարը կդառնա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

15.09.2014, 21:43

Էդեն Ազար«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է լոնդոնյան ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրմանը, որով նա կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

 

Goal պարբերականի հաղորդմամբ, կողմերը գործնականում համաձայնության են եկել պայմանագրի հարցում, որը նախատեսված է մինչև 2019թ-ի համար: Նոր պայմանագրով Ազարի աշխատավարձը կհասնի շաբաթական 200 հզր ֆունտի՝ չհաշած բոնուսները: Այս պահին Ժոզե Մոուրինյոյի թիմի ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստը Սեսկ Ֆաբրեգասն է:

 

Ազարի ներկայիս պայմանագիրը կլրանա երեք տարի հետո: Նոր պայմանագրի համար բանակցությունները սկսել են դեռ հունիսին, երբ խոսվում էր Էդենի՝ ՊՍԺ տեղափոխվելուն մասին, սակայն այդ ժամանակ նա պարզ հասկացրեց, որ իր ապագան կապում է միայն «Չելսիի» հետ:

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

01.04.2018, 20:57

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր «Տոտտենհեմին»։

կարդալ...

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

10.03.2018, 23:27

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...