Նորություններ

Ազարը չի պատրաստվում տեղափոխվել ՊՍԺ

11.02.2014, 19:09

Էդեն Ազար«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնել է, որ իրեն չեն հետաքրքրում ՊՍԺ տեղափոխվելու մասին խոսակցությունները:

 

23-ամյա բելգիացին ընթացիկ մրցաշրջանում փայլուն ֆուտբոլ է ցուցադրում՝ միայն Պրեմիեր Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ: Վերջին շրջանում շատ է խոսվում, որ ամռանն Ազարը կդառնա «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Ֆրանսիական ակումբի պաշտպան Տիագո Սիլվան օրեր առաջ հայտնեց, որ ուրախ կլինի, եթե Ազարը տեղափոխվի Փարիզ:

 

-Հաճելի է իմանալ, որ ՊՍԺ-ն հետաքրքրվում է քեզնով: Սակայն դա ինձ չի անհանգստացնում: Ես երբեք չեմ մտածել «Չելսիից» հեռանալու մասին: Ես լավ գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ոչ ոք չի կարող փոխել իմ տրամադրվածությունը: Իմ նպատակն է, «Չելսիում» դառնալ լավագույն ֆուտբոլիստը,- Ազարի խոսքերն է մեջբերում L'Equipe-ն:

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

01.04.2018, 20:57

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր «Տոտտենհեմին»։

կարդալ...

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

10.03.2018, 23:27

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...