Մոտակա հանդիպումը

28 ապրիլ 2018, 15:30

Նորություններ

Ալան Պարդյուն ներողություն է խնդրել «Հալլ Սիիթիի» ֆուտբոլիստին հարվածելու համար

02.03.2014, 10:37

Ալան Պարդյու«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ներողություն է խնդրել շաբաթ օրը կայացած խաղում «Հալլ Սիթիի» կիսապաշտպան Դեյվիդ Մեյլերին հարվածելու համար:

 

Այս միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում, երբ Մեյլերը գնդակով դուրս գալով խաղադաշտից՝ բախվեց Պարդյուի հետ, իսկ վերջինս նյարդայնացավ և հարվածեց իռլանդացուն:

 

Խաղի գլխավոր մրցավար Քևին ֆրենդը Պարդյուին ուղարկեց տրիբունա, իսկ Մեյլերին պատժեց դեղին քարտով: Խաղից հետո «կաչաղակների» գլխավոր մարզիչը ներողություն խնդրեց:

 

-Այսօր ամեն ինչ հիանալի էր, բացառությամբ այդ դրվագի: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից: Դա սխալ քայլ էր իմ կողմից: Ես չպետք է այդպես վարվեի: Ես բոլորից եմ ներողություն խնդրում,- ասել է Պարդյուն:

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...