Նորություններ

Ալան Պարդյուն ցանկանում է մշտական պայմանագիր ստորագրել Ռեմիի հետ

07.10.2013, 18:36

Լոիկ Ռեմի«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հուսով է, որ իր ակումբին կհաջողվի մշտական պայմանագիր ստորագրել ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմիի հետ:

 

Մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռեմին «կաչաղակներին» միացավ վարձակալական հիմունքներով: Լոիկի տրանսֆերային իրավունքները պատկանում են Չեմպիոնշիփում հանդես եկող «Քուինս Պարկ Ռեյնջերսին», որն այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 

Ռեմին շատ լավ սկսեց իր կարիերան «Սեյնթ Ջեյմս Պարկում»՝ խփելով 5 գոլ, որով այս պահին երկրորդն է ռմբարկուների ցուցակում:

 

-Ես դեռ հունվարին էի ցանկանում, որ Ռեմին միանա մեզ: Մինչ այժմ հիշում եմ այն երեկոն, երբ մենք լրջորեն պլանավորում էինք ձեռք բերել Լոիկին: Ճիշտ է՝ այս պահին նա մեր թիմում է, սակայն նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «ՔՊՌ»-ին: Ինձ համար հաճելի էր կարդալ Հարի Ռեդնապի հարցազրույցը, որում հայտում է, որ չի վերադարձնի Ռեմիին, սակայն եկեք սպասենք,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Լիվերպուլ» 2-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

03.03.2018, 23:23

«Լիվերպուլ» 2-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...