Նորություններ

Ալան Պարդյու. «Անգլիացի ֆուտբոլիստները մեզ հասանելի չեն»

30.06.2014, 06:37

Ալան Պարդյու«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի միջակ ակումբների համար հասանելի չեն անգլիացի ֆուտբոլիստները:

 

Վերջին մի քանի տարիների ընթացքում «կաչաղակները» մշտապես հրավիրում են ֆրանսիացի ֆուտբոլիստներ, և երկրպագուները հաճախ քննադատում են ղեկավարությանը կազմում տեղացի ֆուտբոլիստների բացակայության համար:

 

Պարդյուն հասկանում է երկրպագուների դժգոհությունը, սակայն, նրա կարծիքով, եթե Լյուկ Շոուի և Ադամ Լալանայի կարգի ֆուտբոլիստներն արժեն 30 մլն ֆունտ, ապա ավելի լավ է գնել արտասահմանցի ֆուտբոլիստներ:

 

-Գումարը, որը վճարել են Լյուկ Շոուի և Ադամ Լալանայի համար, կարևոր դեր ունի երկրպագուների համար: Մեզ քննադատում են, որ պայմանագիր չենք ստորագրում անգլիացի ֆուտբոլիստների հետ, սակայն Պրեմիեր Լիգայի միջին ակումբներն չեն կարող դա իրենց թույլ տալ:

 

Որոշ ժամանակ առաջ մենք հետաքրքրվում էինք մի անգլիացու ծառայություններով, ով հանդես էր գալիս մեր գրանդ ակումբներից մեկում, և մեզ ասացին, որ նրա արժեքը 14 մլն ֆունտ է: Իհարկե, մենք հրաժարվեցինք նրանից: Մենք կարողացել ենք խելամիտ գումարով գնել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Յոհան Կաբայեն, Մաթյո Դեբյուշին և Մուսա Սիսոկոն, ովքեր այժմ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում փայլուն խաղում են աշխարհի առաջնությունում,- ասել է Պարդյուն: Sky Sports

«Նյուքասլ Յունայթեդ» 0-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

28.12.2017, 01:39

«Նյուքասլ Յունայթեդ» 0-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Չելսի» 3-1 «Նյուքասլ» (տեսանյութ)

02.12.2017, 18:21

«Չելսի» 3-1 «Նյուքասլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Չելսիի» մրցակիցը 12-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդն» էր։

կարդալ...