Մոտակա հանդիպումը

26 սեպտեմբեր 2020, 15:30

Նորություններ

Ալեքսանդր Առնոլդը և Յուրգեն Կլոպը դեկտեմբեր ամսվա լավագույններն են

11.01.2020, 12:35

«Լիվերպուլի» պաշտպան Տրենդ Ալեքսանդր-Առնոլդը և գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

 

Նախորդ ամիս «կարմիրները» հաղթեցին առաջնությունում իրենց բոլոր հինգ խաղերում՝ հերթով առավելության հասնելով «Էվերթոնի» (5:2), «Բորնմուտի» (0:3), «Ուոթֆորդի» (2:0), «Լեսթերի» (0:4) և «Վուլվերհեմպտոնի» (1:0) նկատմամբ։

 

21-ամյա Ալեքսանդր-Առնոլդը մասնակցել է այդ հինգ խաղերին՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Տրենտը «Լիվերպուլին» օգնել է նաև այդ խաղերից երեքում դարպասն անառիկ պահել։

 

«Լիվերպուլի» պաշտպանից բացի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար ներկայացված էր Էմիլիանո Բուենդիայի, Դոմինիկ Կալվերտ-Լևինի, Քևին Դե Բրույնեի, Բեն Ֆոսթերի, Դենի Ինգսի, Ադամ Տրաորեի և Ջեյմի Վարդիի թեկնածությունները։

 

Ամսվա լավագույն մարզչի մրցանակն այս մրցաշրջանում չորրորդ անգամ բաժին հասավ Կլոպին, ով դեկտեմբերին իր ակումբի հետ դարձավ նաև Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Այս ցուցանիշով Յուրգենը կրկնեց Պեպ Գվարդիոլայի 2017/18 մրցաշրջանի ռեկորդը՝ 4 մրցանակ 1 մրցաշրջանում։

 

Իր ողջ կարիերայի ընթացքում Կլոպը 7 անգամ է ճանաչվել ամսվա լավագույն մարզիչ, ինչպես և Գվարդիոլան։ Ընդամենը 5 մասնագետ են այդ մրցանակն ավելի շատ ստացել։

 

Ամսվա լավագույն մարզչի համար պայքարում էին նաև Նայջլ Պիրսոնը և Օլե Գուննար Սուլշերը։

Տիագոյի անկրկնելիության մասին

22.09.2020, 00:21

Տիագոյի անկրկնելիության մասին

Տիագո Ալկանտարան, թե՛ խաղադաշտում, թե՛ խաղադաշտից դուրս միշտ անկրկնելի է, իսկական ջենթլմեն, ում նմանները շատ քիչ են մերօրյա ֆուտբոլային իրականությունում։  Եկեք հստակ օրինակներով  փորձենք հասկանալ, թե ինչու  է այդքան լավը Տիագոն խաղադաշտում և ինչու էր այդքան նրան ցանկանում տեսնել իր թիմում Յուրգեն Կլոպպը։

կարդալ...

Տիագո Ալկանտարա

20.09.2020, 21:33

Տիագո Ալկանտարա

Երկրորդ խաղակեսի սկզբում խաղադաշտ դուրս եկած Տիագո Ալկանտարան ավելի շատ ճշգրիտ փոխանցում է կատարել (75), քան Չելսիի ցանկացած ֆուտբոլիստ։   Երբ վերահսկման մակարդակը տիեզերական մակարդակի է։

կարդալ...