Նորություններ

Ալիշեր Ուսմանով. «Անրին հորդորում է, որ գնեմ «Արսենալի» բոլոր բաժնետոմսերը»

28.01.2013, 16:22

Ալիշեր Ուսմանով«Արսենալի» բաժնետերերից մեկը՝ Ալիշեր Ուսմանովը, պատմել է «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հարձակվող Թիերի Անրիի հետ իր հարաբերությունների մասին:

 

-Կան շատ ֆուտբոլիստներ, որոնք ինձ դուր են գալիս և որոշների հետ էլ պահում եմ կապը: Իմ սիրելի խաղացողը վերջին 10-15 տարիների համար Թիերի Անրին է:

 

Թիերին հորդորում է, որպեսզի ես գնեմ «Արսենալի» բոլոր բաժնետոմսերը: Նա ինձ դրդում է դրան: Բայց ես չեմ կարող ասել, թե ոնց կստացվի:

 

Երբ ես ունեի հնարավորություն գնելու «Արսենալի» բաժնետոմսերը և դառնալու հիմնական սեփականատերերից մեկը, ես ոչ մի ակնթարթ չվարանեցի: Բացի այդ ես պատրաստ էի դառնալ հիմնական սեփականատեր:

 

Բայց դա պարզվեց՝ անհնար է, որովհետև որոշ մարդիկ որոշեցին հանել շահույթը՝ ձևացնելով արտաքին թշնամի: Ինձ առաջվա պես ներկայացնում են «Արսենալի» թշնամի,- ասել է Ուսմանովը:

 

Ավելացնենք, որ այժմ Ուսմանովին պատկանում է «Արսենալի» բաժնետոմսերի 29.9 տոկոսը:

«Ֆուլհեմ» 1-5 «Արսենալ» (տեսանյութ)

07.10.2018, 16:54

«Ֆուլհեմ» 1-5 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Ֆուլհեմին»։

կարդալ...

«Քարդիֆ» 2-3 «Արսենալ» (տեսանյութ)

02.09.2018, 18:23

«Քարդիֆ» 2-3 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...