Նորություններ

Ալվարո Նեգրեդոն այս մրցաշրջանում կխաղա «Վալենսիայում»

02.09.2014, 15:07

Ալվարո Նեգրեդո«Մանչեսթեր Սիթին» երեկ հաստատեց Ալվարո Նեգրեդոյի տրանսֆերը, ով այս մրցաշրջանում կպաշտպանի իսպանական «Վալենսիայի» գույները:

 

Նեգրեդոն փայլուն սկսեց նախորդ մրցաշրջանը՝ մինչև Նոր տարի դառնալով 23 գոլի հեղինակ, սակայն հետո առողջական խնդիրների և վատ մարզավիճակի պատճառով Ալվարոն ոչ հաճախ էր հայտնվում «քաղաքայինների» մեկնարկային կազմում:

 

Չդիմանալով մրցակցությանը՝ տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը Նեգրեդոն վերադարձավ հայրենիք: Ինչպես ասվում է «Վալենսիայի» պաշտոնական հաղորդագրության մեջ, «չղջիկները» Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 23,8 մլն ֆունտով գնելու իրավունք են ստացել:

«Քարդիֆ Սիթի» 0-5 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

23.09.2018, 11:11

«Քարդիֆ Սիթի» 0-5 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

16.09.2018, 10:16

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկներից «Ֆուլհեմին»։

կարդալ...