Նորություններ

Ահարոն Լենոնը սկսել է մարզումները

10.10.2013, 09:43

Ահարոն Լենոն«Տոտտենհեմի» վինգեր Ահարոն Լենոնը ոտնաթաթի վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին լիարժեք մարզումն է անցկացրել:

 

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ վնասվածքը ստացել էր «Կրիստալ Փելեսի» հետ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղում և այդ պահից բաց է թողել իր թիմի 11 հանդիպում, որից 6-ը՝ Պրեմիեր Լիգայում:

 

Այժմ, երբ «Տոտտենհեմի» շատ ֆուտբոլիստներ իրենց ազգային հավաքականներում են, 26-ամյա Լենոնը ողջ ծրագրով մարզումներ է անցկացնում: Ահարոնը բոլոր հնարավորություններն ունի մասնակցելու «Աստոն Վիլլայի» դեմ խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

 

-Ես շատ ուրախ եմ: Ահարոնը երկար բացակայեց, և մենք ուրախ ենք, որ արդեն վերադարձել է: Ամեն խաղում նա ապացուցում է, թե ինչքան կարևոր է ակումբի համար, և նրա վերադարձը մեծ օգուտ կբերի մեզ,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Վիլաշ-Բոաշը:

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

13.01.2018, 23:22

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

13.01.2018, 13:34

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...