Մոտակա հանդիպումը

15 դեկտեմբեր 2018, 16:30

Նորություններ

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

27.12.2017, 22:55

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնել է «Սաութհեմպտոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի տրանսֆերի հարցում համաձայնության գալու հարցում։

 

«Կարմիրները» հոլանդացի ֆուտբոլիստի համար կվճարեն 75 մլն ֆունտ, ինչը ռեկորդային գումար է պաշտպանի տրանսֆերի համար։ Մերսիսայդյան ակումբը որպես ամանորի անակնկալ իր պաշտոնական կայքում հրապարակել է լուսանկար, որում վան Դեյքը «Լիվերպուլի» մարզաշապիկով է։

 

Ավելացնենք, որ վերջին շրջանում խոսվում էր վան Դեյքի հնարավոր տեղափոխության մասին «Մանչեսթեր Սիթի»։ Սակայն Պրեմիեր Լիգայի լավագույն պաշտպաններից մեկը որոշեց իր ապագան կապել Յուրգեն Կլոպի թիմի հետ։ The Telegraph-ի տեղեկություններով, պաշտպանը «Լիվերպուլում» կվաստակի շաբաթական 180 հազար ֆունտ։

 

Ակումբները տրանսֆերը պաշտոնական կարող են հաստատել 2018 թվականի հունվարի 1-ին, երբ բացվի տրանսֆերային պատուհանը։

«Բորնմուտ» 0-4 «Լիվերպուլ» (տեսանյութ)

08.12.2018, 18:23

«Բորնմուտ» 0-4 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 1-0 «Էվերթոն» (տեսանյութ)

02.12.2018, 22:14

«Լիվերպուլ» 1-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։

կարդալ...