Մոտակա հանդիպումը

24 ապրիլ 2019, 23:00

Նորություններ

Անգլիական ակումբները մերժել են ՊՍԺ-ի առաջարկները

27.01.2014, 12:12

Ադնան ՅանուզայՖրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» պաշտոնական առաջարկ էր արել «Նյուքասլին»՝ Յոհան Կաբայեի և «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Ադնան Յանուզայի համար, սակայն երկու դեպքում էլ մերժում է ստացել:

 

ՊՍժ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը բազմիցս է հայտնել, որ ցանկանում է իր թիմում տեսնել 28-ամյա Կաբայեին: Ինչպես հաղորդում է BBC-ն ֆրանսիական կողմն իր հայրենակցի համար 14 մլն ֆունտ էր առաջարկել, սակայն դա բավական չի եղել Կաբայեին ձեռք բերելու համար:

 

Մեկ այլ հեղինակավոր պարբերականի՝ The Guardian-ի հաղորդմամբ, ՊՍԺ-ն փորձել է գնել նաև 18-ամյա Յանուզային, ով հոկտեմբերին էր ստորագրել իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը:

 

Ադնանի համար արված առաջարկի չափը հայտնի չէ, սակայն «կարմիր սատանաները» պարզ հասկացրել են, որ ոչ մի գումար իրենց չի կարող ստիպել բաց թողնել ֆուտբոլիստին, ում համարում են ակումբի ապագան:

«Արսենալ» 2-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

10.03.2019, 22:31

«Արսենալ» 2-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...

Մանչեսթեր Յունայթեդ 2-1 Բրայթոն (տեսանյութ)

19.01.2019, 21:14

Մանչեսթեր Յունայթեդ 2-1 Բրայթոն (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդի մրցակիցը 13-րդ հորիզոնականում գտնվող Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնն էր։

կարդալ...