Blog

Անգլիական Նախաճաշ: ԱՊԼ, խաղային 2-րդ շաբաթ

Ձեզ ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղերի վերլուծությունը։ Շարքը ստացել է «Անգլիական նախաճաշ» անվանումը։

 

 

 

 

 

 

 

Արսենալ-Բարնլի 2-1 (Արսենալ xG 1.2 Բարնլի xG 1.07)

Ալեքսանդր Լակազետը ամենաարդյունավետն է Էմիրեյթսում: Ֆրանսիացի հարձակվողը ինչ հագել է լոնդոնյան ակումբի մարզաշապիկը Արսենալի տնային համդիպումներում ունի լավագույն գոլ + փոխանցում ցուցանիշը՝ 28 (21+7) 36 խաղերում:

 

ԱՊԼ-ում միայն Սադիո Մանեն (14) և Սերխիո Ագուերոն (13) ավելի շատ գոլեր են հեղինակել 2019 թվականին, քան Բարնլիի հարձակվող Էշլի Բարնսը (12), Լեսթերի հարձակվող Ջեյմի Վարդին նույնպես իր ակտիվում 2019 թվականին ունի 12 գոլ:

 

Դանի Սաբելյոսը Արսենալի երրորդ ֆուտբոլիստն է, ով մեկնարկային խաղում դառնում է 2 գոլային փոխանցման հեղինակ , առաջին երկուսը եղել են Ռեյ Փառլոուրն և Հենրիխ Մխիթարյանը:

 

97: Դանի Սաբելյոսը ամենաշատն է դիպել գնդակին (97), ստեղծել է ամենաշատ գոլային հնարավորություն խաղընկերների համար (4), բարենպաստ դիրք է ընտրել փոխանցում ստանալու համար (70): Իսպանացուն, միանշանակ, ճիշտ չեն օգտագործել Մադրիդի Ռեալում, նրան այնտեղ հաստատ կկարոտեն այս մրցաշրջանում:

Դանի Սաբելյոսը գնդակով: Ինչպես տեսնում եք՝ իսպանացին եղել է ամենուր:

 

Էվերթոն-Ուոտֆորդ 1-0 (xG 0.83) (xG 0.91)

13: Ուոտֆորդը վերջին արտագնա 13 խաղերում Էվերտոնի դեմ ոչ մի հաղթանակ չի տարել (Հ0 Ո2 Պ11): Գուդիսոն Պարկը ամենաանհյուրընկալ մարզադաշտն է Խավի Գրասիայի ֆուտբոլիստների համար:

 

Ուոտֆորդի մարզիչ Խավի Գրասիան առաջին անգամ իր մարզչական կարիերայի ընթացքում պարտվում է 6 խաղ անընդմեջ: Իսկ ընդհանրապես Էվերթոնից կրած պարտությունը նրա համար 454-րդ էր:

 

Նորվիչ-Նյուքասլ 3-1 (xG1.51) (xG 0.61)

Տիմմու Պուկկին առաջին ֆուտբոլիստն է ԱՊԼ ի պատմության մեջ, ով առաջին անգամ հանդես գալով Պրիմիեր Լիգայում մեկնարկային երկու խաղերում դառնում է 4 գոլի հեղինակ:

 

 

 

 

 

 

 

Սաութհեմփթոն-Լիվերպուլ 1-2 (xG 1.89) (xG 1.51)

Լիվերպուլը կրկնեց ԱՊԼ ում իր հաղթանակների անդադար շարքը 11 խաղ: Նախկին ցուցանիշը նույն 11 հաղթանակած խաղերից պատկանում է Բրենդն Ռոջերսի ներկայումս Լեսթերի գլխ. մարզիչ Լիվերպուլին 2014 ի փետրվարից ապրիլ:

 

Սադիո Մանեն ԱՊԼ ը ներկայացնող երկրորդ ֆուտբոլիստն է (առաջինը՝ Սերխիո Ագուեռո), ով դարձավ 20 գոլի հեղինակ 2019 թ ին բոլոր մրցաշարերում:

 

 

 

 

Չելսի-Լեսթեր 1-1 (xG 1.21) (xG 0.94)

Ֆրենկ Լեմպարդը Չելսիի առաջին մարզիչն է Ռաֆայել Բենիտեսից հետո (2012-2013), ով մեկնարկային երեք խաղերում ոչ մի հաղթանակ չի տարել:

 

50: Լեսթերի կիսապաշտպան Ջեյմս Մեդդիսոնը խաղընկերների համար ստեղծել է 50 հնարավորություն սկսած անցյալ մրցաշրջանից մինչև այսօր: Դա ամենաբարձր ցուցանիշն է ԱՊԼ ում նշված ժամանակահատվածում:

 

 

 

Վուլվերհեմփթոն-Ման. Յունայթեդ 1-1 (xG 0.31) (xG 1.15)

68%: Մանչեսթեր Յունայթեդը ԱՊԼ ի թիմերի շարքում ունի ամենաբարձր հաղթանակների ցուցանիշը երկուշաբթի օրերին՝ 68%: Տվյալ հաշվարկի մեջ ներառվել այն թիմերը, որոնք ամենաքիչը տասը խաղ անցկացրել են երկուշաբթի օրերին:

 

Անտոնի Մարսիայալը հեղինակեց իր 50-րդ գոլը մանկունյանցների կազմում: Նա Մանչեսթերի 53-րդ ֆուտբոլիստն է, ով հատել է 50 գոլերի քանակը:

 

Վուլվերհեմփթոնի կիսապաշտպան Ռուբեն Նեվեշը իր 13 գոլերից 10 ը հեղինակել թ տուգանային հրապարակից դուրս հարվածներով: Դա երրորդ ցուցանիշն է անգլիական բոլոր մրցաշարերում (առաջին երկուսը՝ Հարրի Ուիլսոն՝ 12 և Կրիստիան Էրիկսեն՝ 11) սկսած նրա՝ Վուլվերհեմփթոն տեղափոխված պահից:

 

Մանչեսթեր Սիթի-Տոտտենհեմ 2-2 (xG 3.2) (xG 0.07)
xG +3.13:

Երկրորդ անգամ xG ի մոդելի հաշվարկման պատմության մեջ, երբ թիմերից մեկը այդքան ահռելի առավելություն է ունենում, բայց չի կարողանում հաղրել: Առաջինը դա 2017 ի Կրիստալ Պելաս-Բորնմուտ հանդիպումն է եղել (xG+3.44): Պոչետինոյից շամանի համարը պետք է ճշտել))))

 

Դեղին կետերը հարվածներն են, որոնք ավարտվել են գոլով, ինչպես տեսնում եք Տոտտենհեմը ընդամենը երկու հարված է կատարել, երկուսն էլ հաջող:

 

19: Լուկաս Մոուրան դարձավ գոլի հեղինակ փոխարինման դուրս գալուց ընդամենը 19 վայրկյան հետո: Իսկ դուք ի՞նչ կարոս եք հասցնել 19 վայրկյանում)):

 

Դա Տոտտենհեմի երկրորդ ու վերջին հարվածն էր ոչ միայն դարպասին այլ, ընդհանրապես, դարպասի ուղղությամբ: Հաջողակ լինելը դա ամենաքիչն է, պետք է կարողանալ այն օգտագործել ճիշտ ժամանակին:

 

 

 

 

Սերխիո Ագուեռոն հեղինակեց իր 97-րդ գոլը Էթիհադ մարզադաշտում: ԱՊԼ ի պատմության մեջ մի մարզադաշտում ավելի շատ գոլեր հեղինակել են Ուեյն Ռունին Օլդ Թրաֆֆորդում (101) և Տիերի Անրին Հայբերիում (Արսենալի նախկին մարզադաշտը) (114):

 

Կեվին դե Բրույնեն խաղընկերների համար Տոտտենհեմի դեմ ստեղծել է 9 հնարավորություն, 2-ը գոլային փոխանցում: Ավելի շատ, քան ԱՊԼ ի 2019/2020 մրցաշրջանի ֆուտբոլիստ առաջին երեք խաղերում:

 

Շեֆիլդ Յուն.- Կրիսթալ Փելաս 1-0 (xG 1.85) (xG 0.24)
Ասթոն Վիլլա-Բոուրնմուտ 1-2 (xG 1.66) (xG 1.63)
Բրայթոն-Վեսթ Հեմ 1-1 (xG 2.18) ( xG 0.61)

 

Հեղ. ՝ Կարեն Պողոսյան