Մոտակա հանդիպումը

23 նոյեմբեր 2019, 16:30

Նորություններ

Անգլիական Նախաճաշ: Խաղային 4-րդ Շաբաթ

12.09.2019, 17:02

Ձեզ ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղերի վերլուծությունը։

 

 

 

 

 

 

 

Չելսի-Շեֆիլդ Յունայթեդ 2-2 (xG 2.21) (xG 0.88)

Շեֆիլդ Յունայթեդի հետ հանդիպմանը Ֆրենկ Լեմպարդը դուրս էր բերել խաղադաշտ մի կազմ, որի միջին տարիքը 24 տարեկան 158 օրեկան է: Դա ամենաերիտասարդ կազմն է ԱՊԼ-ում Չելսիի պատմության մեջ:

 

Ֆրենկ Լեմպարդի թիմը ԱՊԼ -ի իր բոլոր 4 խաղերում տարբեր խաղակեսեր է ունենում, այս պահին դժվար է միանշանակ բացատրել պատճառները, բայց հստակ կարելի է նշել, որ Լեմպարդը դեռ փնտրտուքի մեջ է: Ցավոք, դա չի կարող չազդել թիմի խաղի վրա: Չնայած կա մի բան, որը անփոփոխ Է Լեմպարդի փիլիսոփայությունում՝ դա ագրեսիվ պրեսինգն է, որը կիրառում էր նաև Ֆրենկիի նախկին ակումբը՝ Դերբին: Նման պրեսնիգի դեպքում շատ կարևոր է եզրային պաշտպանների դերը, նրանք պետք է զգան պրեսինգը եզրերից աջակցելու կամ հետ նահանջելու պահը, բայց ոչ մնային կիսատ դիրքում, ինչպես դա հաճախակի պատահում էր վերոհիշյալ խաղում:

Պատկերում պարզ երևում է, որ Շեֆիլդի ֆուտբոլիստները պրեսսինգից դուրս են գալիս եզրերով, ընդհանրապես նման պրեսինգը հնարավոր չէ անմիջապես հասցնել իդեալի, դա բավականին ժամանակատար գործընթաց է և բացի այդ անհրաժեշտ են համապատասխանող որակի ֆուտբոլիստներ, Կլոպպը կհաստատկի:

 

Երկրորդ խաղակեսում Կրիս Ուայլդերի թիմը սկսեց շատ ավելի ագրեսիվ գործել, մարզիչը հրահանգեց ավելի բարձր խաղալ և պաշտպանական գիծը նշանակալից բարձրացրեց՝ կոմպակտությունը պահելու համար, և դրա շնորհիվ Շեֆիլդը երկրորդ խաղակեսում հավասարեցրեց խաղը: Անմիջապես երևաց Չելիսիի մեկ այլ խնդիր՝ գրոհի սկիզբը, ինչպես Եվրոպայում են ասում՝ բիլդ-ափը, երբ թիմին դիմավորում են ագրեսիվ ու համաչափ պրեսինգով:

 

Ընդհանրապես, այս ԱՊԼ ի բոլոր 4 խաղերում Ֆրենկ Լեմպարդի թիմը խաղային առումով տանուլ է տալիս երկրորդ խաղակեսերը: Սա ահազանգ է, դեռ:

 

Արսենալ-Տոտտենհեմ 2-2 (xG 2.03) (xG 1.93)

Արսենալի մարզիչ Ունայ Էմերին որպես մարզիչ տնային ոչ մի հանդիպում չի պարտվել մարզիչ Պոչետինոյին՝ Վալենսիայի հետ Էսպանյոլի դեմ դեռ Լա Լիգայում 2009-2010 և 2011-2012թթ և անցյալ ու այս մրցաշրջաններում Արսենալի հետ:

 

Անմիջապես ասեմ, որ հյուսիսլոնդոնյան դերբին գրավիչ ստացվեց: Դեռ խաղից առաջ պարզ էր, որ Տոտտենհեմի կազմում բացակայելու են մի շարք ֆուտբոլիստներ, որ Լո Չելսոն դեռ չի ադապտացվել, որ Ալին օպտիմալ մարզավիճակում չէ վնասվածքից հետո, սա դեռ կես խնդիրն էր, ամենակարևոր կորուստը հենց այս խաղի համար իհարկե Նդոմբելեն էր:

Արսենալը խաղում էր դասական 4-3-3 տակտիկական սխեմայով, իսկ Տոտտենհեմը կարգապահ՝ 4-4-2 ով: Խաղի սկիզբը ցույց տվեց, որ Պոչետինոյի թիմը միտում ունի խաղալ հակագրոհներով, ու դա սկզբում բավականին հաջող մարտավորություն էր այսպիսի դասավորությամբ Արսենալի նկատմամբ, եթե չլիներ Գենդուզիի լավագույն հանդիպումը զինագործների կազմում ( նա հա՛մ իր տեղն էր աշխատում, հա՛մ Գրանիտ Ջակայի), Տոտտենհեմի արդյունավետ հակագրոհները ավելի շատ կլինեին:

Գենդուզիի մեգա հանդիպումը թվերով.
74 հպում,

58 փոխանցում 86% ճշգրտությամբ,

30 փոխանցում հակառակորդի կիսադաշտի 1/3 –ում ,

7 հակագրոհի կանխում,

1 գոլային փոխանցում:


Նույնը չի կարելի ասել Արսենալի մյուս ֆուտբոլիստների մասին, հատկապես Գրանիտ Ջակայի և Սոկրատիսի մասին, ովքեր խայտառակ հանդիպում անցկացրեցին, ահա ցայտուն մի օրինակ, երբ Սոկրատիսը թողնելով իր դիրքը օդային մենամարտում պարտվում է Քեյնին, արդյունքում ստացվում է 3-ը 3-ի դեմ իրավիճակ :

Ինչ իմաստ կա միանալ այդ պայքարին, երբ դու արդեն նախնական պարտվողի դիրքում ես և բացի այդ Գրանիտ Ջական նույնպես պայքարի մեջ է: Սոկրատիսը ամեն տեղ հետապնդում էր Կեյնին, իսկ անգլիացին բանավակնին խելացի էր գործում՝ իր հետևից տանելով պաշտպանին և ազատ գոտիներ ստեղծելով խաղընկերների համար հակտապես՝ Սոնի:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էմերիի հրահանգով եզրային պաշտպանները բավականին բարձր էին գործում գրոհի ճակատին անհրաժեշտ լայնություն հաղորդելու համար, Սոկրատիսի նման անհաշվենկատությունը կարող էր էլ ավելի թանկ նստել Արսենալի վրա, հատկապես, երբ նրան այդ դիրքում ապահովագրողը Գրանիտ Ջական է, ով միշտ այնտեղ չէր, ուր պետք է լիներ, ընդհանրապես, կարծում եմ Էմերին էլ երբեք ալբանացի արմատներով շվեցարացուն չի օգտագործի դաշտի կենտրոնում 4-3-3 սխեմայի դեպքում:

Գրանիտ Ջական Արսենալի կազմում ԱՊԼ- ում 5 խախտում է արել սեփական տուգանային հրապարակում (այլ խոսքով՝ խախտումներ, որի հետևանքով նշանակվել է 11մ), և բացի այդ կատարել է նաև 11 արդյունավետ սխալներ: Նման դիրքի ֆուտբոլիստի համար բավականին պերճաշուք թողտվություն է:

 

Բարնլի-Լիվերպուլ 0-3 (xG 0.59) (xG 1.18)

Լիվերպուլը տոնեց իր 12-րդ անընդմեջ հաղթանակը, նման հաղթանակների շարք մերսիսայդցիները ունեցել են հեռավոր 1990 թվականի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ թիմը մարզում էր Կեննի Դագլիշը : Անընդմեջ 13-րդ հաղթանակը կլինի պատմական Յուրգեն Կլոպպի թիմի համար:
Ռոբերտո Ֆիրմինոյի հեղինակած գոլը Բարնլիի դեմ խաղում 50-րդ Լիվերպուլի հարձակվողի համար: Նա դարձավ միակ բրազիլիացին, ով ԱՊԼ-ում 50 գոլի հեղինակ է դարձել:

Մանչեսթեր Սիթի-Բրայթոն 4-0 (xG 2.2) (xG 0.84)
Վեսթ Հեմ –Նորվիչ 2-0 (xG 2.21) (xG 0.88)
Սաութհեմփթոն-Մանչեսթեր Յունայթեդ 1-1 (xG 0.77) (xG 1.90)
Կրիստալ Պելաս-Ասթոն Վիլլա 1-0 (xG 1.43) (xG 0.31)
Նյուքասլ-Ուոտֆորդ 1-1 (xG 1.04) (xG 1.05)
Լեսթեր-Բոուրնմուտ 3-1 (xG 1.82) (xG 0.59)
Էվերթոն-Վուլվերհեմփթոն 3-2 (xG 1.49) (xG 2.00)
Ինչպես դասականն էր ասում՝ հիվանդացեք միայն ֆուտբոլով:
Հեղ.՝ Կարեն Պողոսյան

Չելսի-Այաքս 4-4: Գոլային Հրավառություն Ստեմֆորդ Բրիջում:

08.11.2019, 09:26

Չելսի-Այաքս 4-4: Գոլային Հրավառություն Ստեմֆորդ Բրիջում:

Չելսի-Այաքս հանդիպումը խոստանում էր լինել հետաքրքիր տակտիկական մենամարտ, բայց արդյունքում մենք ականատես եղանք տակտիկական քաոսի. երկու ինքնագոլ, երկու կարմիր քարտ, և գոլերի հրավառություն:

կարդալ...

Երկու՝ հարուստ և չքավոր ռոմանտիկների հանդիպումը: Կամ Պիկասսո 5, Մոդելյանի 1

24.10.2019, 12:33

Երկու՝ հարուստ և չքավոր ռոմանտիկների հանդիպումը: Կամ Պիկասսո 5, Մոդելյանի 1

Ձեզ ենք ներկայացնում Չեմպիոնների Լիգայի խբային փուլի «Մանչեսթեր Սիթի» - «Ատալանտա» հանդիպման վերլուծությունը։

կարդալ...