Նորություններ

Անգլիական Նախաճաշ: 7-րդ Խաղային շաբաթ

02.10.2019, 18:19

Ձեզ ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղերի վերլուծությունը։

 

 

 

 

 

 

 

 

Շեֆիլդ Յունայթեդ-Լիվերպուլ 0-1 (xG 1.17) (xG 1.97)

Բրոմոլլ Լեյնը ԱՊԼ-ի այն երեք մարզադաշտերից է, որտեղ Լիվերպուլը ոչ մի խաղ չէր հաղթել: Այս խաղը նրանց առաջին այցն էր Շեֆֆիլդ սկսած 2006 թվականի օգոստոսից: Սա այն կազմն է, որը վերջին անգամ խաղացել է Բրոմոլլ Լեյնում:

Բայց այս կազմը արմատապես տարբերվում է ոչ միայն անուններով, այլ նաև խաղային որակներով ու թիմային կոնցեպցիայով, ու, բնականաբար, արդյունքն էլ այլ էր ակնկալվում:

 

Առաջին կեսում Լիվերպուլը 7 հարված էր կատարել դարպասի ուղղությամբ և ոչ մեկը դարպասին, վերջին անգամ նման անհաջողություն ԱՊԼ ում մերսիսայդյան ակումբը գրանցել էր 2017-ի փետրվարին Հալլ Սիթիի հետ խաղում՝ 8 հարված առաջին կեսում և արդյունքում պարտվեցին այդ խաղը 2-0: Ուշադրություն դարձրեք՝ ամենաակտիվը Սադիո Մանեն է եղել:

 

 

 

 

 

Լիվերպուլը տոնեց իր 7-րդ անընդմեջ հաղթանակը: Դա երկրորդ ցուցանիշն է ԱՊԼ-ում, երբ թիմը այդքան մեկնարկային հաղթանակներ է տոնում: Առաջինը Մոուրինյոյի Չելսին է եղել 2005-2006 թթ-ին մեկնարկային անընդմեջ 9 հաղթանակներով:

 

 

 

 

 

 

Չելսի-Բրայթոն 2-0 (xG 4.26) (xG 0.62)

17: Այ այդքան, 17 հարված Բրայթոնի դարպասին առաջին 45 րոպեում, սա ամենաբարձր ցուցանիշն է ԱՊԼ-ում սկսած 2013 ի օգոստոսից, երբ Հալլ Սիթիի դեմ խաղում առաջին կեսում կատարեցին 18 հարված: Ընդհանրապես, Ֆրենկ Լեմպարդը դեռ փնտփնտուրքի մեջ է. կամ 3-5-2, կամ 4-3-3... Չելսին բավականին երիտասարդ թիմ է, ու նման անորոշությունը արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե ղեկավարությունը անպայման քառյակ մտնելու խնդիր չի դրել և համբերատար կարող է սպասել, մինչև Լեմպարդը կընտրի այս Չելսիի համար լավագույն բազային սխեման, ինչին ինքս չեմ հավատում: Լոնդոնցիների ղեկավարությունը բազմիցս է ապացուցել, որ սպասել չգիտի, և հաճախ է աչքի ընկել ամհետևողական քայլերով:

 

Ժորժինյոն իրացրեց 100-րդ 11 մետրանոցը Ստեմֆորդ Բրիջում (78-ը իրացրել է Չելսին, 22-ը՝ հակառակորդը): Չելսիի մարզադաշտը առաջինն է, որը հասել է նման ցուցանիշի ԱՊԼ-ի շրջանակներում:

 

Այս հաղթանակը Չելսիի համար 9-րդն էր Բրայթոնի նկատմամբ: Սա Լիգայի լավագույն ցուցանիշն է՝ նույն թիմի դեմ խաղերում:

 

 

 

Էվերթոն-Մանչեսթեր Սիթի 1-3 (xG 2.36) (xG 3.11)

ԱՊԼ-ում Էվերթոնը 10 անգամ սեփական հարկի տակ պարտության է մատնել գործող չեմպիոններին, նման ցուցանիշով Գուդիսոն Պարկը երկրորդն է, առաջինը ամենաանհյուրընկալ մարզադաշտը գործող չեմպիոնների համար Լիվերպուլի էնֆիլդն է, այնտեղ Անգլիայի տարբեր տարիների չեմպիոնները անհաջողության են մատնվել 13 անգամ:

 

Ռիյադ Մահրեզը Ման. Սիթիի բոլոր մրցաշարերի վերջին 17 խաղերում, երբ նա մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել անմիջական մասնակցություն է ունեցել 17 գոլերին՝ 7 գոլ, 10 գոլային փոխանցում , այդ թվում 9 գոլերին վերջին 7 խաղերում՝ 4 գոլ, 5 գոլային փոխանցում: Սա ակնարկ է Գվարդիոլային, որ ալժիրցուն միայն մեկնարկային կազմում խաղադաշտ մտցնի, ոչ թե խաղավերջում: Մահրեզը բավականին դժվար է ընգրկվում խաղի ռիթմին, երբ փոխարինման է դուրս գալիս:

 

Ստեռլինգը ԱՊԼ ում Էվերթոնի դեմ խաղում հեղինակեց իր 100-րդ գոլը (Սիթիի կազմում` 77, Լիվերպուլի՝ 23):

 

Պեպը դիմում է ահավոր, նույնիսկ նրա համար հրեշավոր ռոտացիայի, ու դա ազդում է թիմի խաղի վրա: Ստեռլինգի խաղում անվստահություն է զգացվում, պարզ երևում է, որ ֆուտբոլիստների խնդիրը նրանց գլխում է, ոչ թե ոտքերում: Ռոտացիան ռոտացիայով, բայց դա արդեն խանգարում է Սիթիին, մի տեսակ այդ թիմային քիմիան կորցնում է իր թնդությունը:

 

Խաղից հետո Գվարդիոլան ասաց հետևյալը. ՙՙԼիվերպուլը իր խաղը հաղթել էր, և մենք չէինք կարող թույլ տալ, որ մեր գլխավոր մրցակիցը 8 միավորի առավելություն ստանար: Անցյալ մրցաշրջանում նրանք շատ ուժեղ հանդես եկան:ՙՙ
Այնպիսի տպավորություն է, որ Լիվերպուլը մտել է Գվարդիոլայի գլխի մեջ, և եթե դա իրոք այդպես է, ապա այդ բանականության խնդիրները հաստատ կվերածվեն նյութականի:

 

Լեսթեր-Նյուքասլ 5-0 (xG 1.82) (xG 0.05)

Այն պահից, երբ Բրենդեն Ռոջերսը գլխավորել է Լեսթերը (մարտից) մինչև հիմա ակումբը վաստակել է 31 միավոր, նույն ժամանակահատվածում ավելի շատ միավոր վաստակել են միայն Ման. Սիթին ՝43 և Լիվերպուլը՝ 49:

 

Լեսթերը լուրջ հավակնորդ է քառյակում եզրափակել առաջնությունը, իրենց խաղով այս պահին ԱՊԼ-ում միանշանակ 3-րդ ակումբն է:

 

Մանչեսթեր Յ.-Արսենալ 1-1 (xG 1.13) (xG 1.7)
Այս երկու ակումբների հակամարտությունը ԱՊԼ ի երբեմնի զարդն էր, բայց հիմա այն վերածվել լիգայի հերթական խաղային շաբաթի հերթական խաղը: Թիմերի ղեկավարությունները ուղղակի փայլում են անհետևողական որոշումներով, Ման. Յունայթեդի խաղի լավագույն բնորոշումը տվեց Ժոզե Մոուրինյուն, ով Sky Sports ին տված հարցազրույցում Յունայթեդի մասով ասաց հետևյալը. ՙՙՀնարավոր է, որ ինձ Մանչեսթերից հեռացրեցին արդացիորեն, բայց գիտեք, այս թիմը հիմա շատ ավելի վատ է խաղում, քան իմ օրոքՙՙ:

 

Հիմա թվերի լեզվով. Ման Յունայթեդը վերջին 28 խաղում վաստակել է 49 միավոր, 2 միավորով պակաս, քան Մոուրինյոյի վերջին 28 խաղերում: Մանկյունցիները վերջին 30 տարվա ամենավատ մեկնարկն են արձանագրել:

Այն քաոսը, որը շարունակվում է Յունայթեդում ուղղակի աբսուրդի ժանրից է: Նման ռեսուրսներ ունեցող ակումբը նման հ***ին վիճակում: Նախ նրանք վաճառեցին իրենց հարձակվողներին (Լուկակու, Ալեքսիս), փոխարենը չգնելով և ոչ մի նույն ամպլուայի ֆուտբոլիստի, հետո ուղղակի նույնիսկ այժմյան չափանիշներով ահռելի գումարներ ծախսեցին Մագուայերի ու Վան Բիսսակայի համար: Չկա կոնկրետացում Պոլ Պոգբայի հարցում. կամ պետք է գտնել այնպիսի մարզչի, ով կկարողանա ճիշտ տեղ գտնել ֆրանսիացու համար խաղադաշտում, կամ էլ ուղղակի պետք է վաճառել նրան: Այս բոլոր հարցերի պատասխանատուն մարզական տնօրեն Էդ Վուդորդն է, ով հոյակապ բիզնեսմեն է, բայց ֆուտբոլային մարկետինգի մասին, ֆուտբոլային ակումբի խաղի զարգացման հարցերում ընդհանրապես գաղափաչ չունի:

 

Կրիստալ Պելաս-Նորվիչ 2-0 (xG 1.8) (xG 0.71)
Տոտտենհեմ-Սաութհեմփթոն 2-1 (xG 1.19) (xG 1.16)
Վուլվերհեմփթոն-Ուոտֆորդ 2-0 (xG 1.16) (xG 1.07)
Բոուրնմուտ-Վեսթ Հեմ 2-2 (xG 2.32) (xG 1.3)
Ասթոն Վիլլա-Բյորնլի 2-2 (xG 0.91) (xG 1.67)

Հիվանդացեք միայն ֆուտբոլով:
Հեղ.՝ Կարեն Պողոսյան

In Jose We Trust...

23.11.2019, 16:19

In Jose We Trust...

Մեկ օրվա մեջ Տոտտենհեմը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Մաուրիսիո Պոչետինոյին և նշանակեց Ժոզե Մոուրինյոյին։ Ձեզ ենք ներկայացնում այդ փոփոխության և հետագա կանխատեսումների մասին մեր պատկերացումները․

կարդալ...

Չելսի-Այաքս 4-4: Գոլային Հրավառություն Ստեմֆորդ Բրիջում:

08.11.2019, 09:26

Չելսի-Այաքս 4-4: Գոլային Հրավառություն Ստեմֆորդ Բրիջում:

Չելսի-Այաքս հանդիպումը խոստանում էր լինել հետաքրքիր տակտիկական մենամարտ, բայց արդյունքում մենք ականատես եղանք տակտիկական քաոսի. երկու ինքնագոլ, երկու կարմիր քարտ, և գոլերի հրավառություն:

կարդալ...