Նորություններ

Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը

22.02.2016, 09:39

Fa-cup«Սթեմֆորդ Բրիջում» «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումից հետո կայացավ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը։

 

«Քաղաքայիններին» 5։1 հաշվով ջախջախած «Չելսին» այս փուլում կմրցի «Էվերթոնի» հետ։ Առաջնությունից «Տոտտենհեմին» դուրս թողած «Կրիստալ Փելեսի» մրցակիցը կլինի Չեմպիոնշիպում հանդես եկող «Ռեդինգը»։

 

Երկրորդ փորձից «Հալլ Սիթիի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արսենալը» կխաղա «Ուոթֆորդի» հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Վեստ Հեմի»։

 

Ավելացնենք, որ Անգլիայի գավաթի 6-րդ փուլի խաղերը կկայանան մարտի 11-14-ին։

 

Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի զույգերը

 

«Ռեդինգ» - «Կրիստալ Փելես»
«Էվերթոն» - «Չելսի»
«Արսենալ» / «Հալլ Սիթի» - «Ուոթֆորդ»
«Շրյուսբերի» / «Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

23.05.2018, 20:51

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

«Արսենալը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ունայ Էմերիին նշանակելու մասին։ «Արսենալում» 46-ամյա մասնագետին բարդ աշխատանք է սպասվում Արսեն Վենգերի հեռանալուց հետո։

կարդալ...