Նորություններ

Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

14.04.2013, 21:01

Չելսի - Մանչեսթեր ՍիթիԱնգլիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակչում հանդիպեցին Պրեմիեր Լիգայի երկու գրանտ ակումբներ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:

 

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Սամիր Նասրին՝ առաջ մղելով «քաղաքայիններին»: Երկրորդ խաղակեսի սկզբում «Սիթին» հաղթում էր արդեն 0:2 հաշվով: 47-րդ րոպեին գոլն իր հաշվին գրանցեց Սերխիո Ագուերոն՝ 0:2:

 

«Չելսիին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Դեմբա Բան: Խաղի մնացած հատվածում «կապույտները» մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն չկարողացան խուսափել պարտությունից:

 

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 1:2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ուիգան Ատլետիկի» հետ:

 

Գոլեր. Նասրի՝ 35ր, Ագուերո՝ 47ր, Բա՝ 66ր

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...