Նորություններ

Անգլիայի գավաթ. «Յունայթեդը» երկրորդ փորձից հաղթեց «Քեմբրիջին» (տեսանյութ)

04.02.2015, 10:37

Man-UtdԱնգլիայի գավաթի 4-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» վերախաղարկված խաղում ընդունել էր Լիգա 2-ը ներկայացնող «Քեմբրիջին»:

 

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով: Այս անգամ մանկունյանցիները վստահ խաղ անցկացրին՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը: Լուի վան Գալի թիմից գոլերի հեղինակ դարձան Խուան Մատան, Մարկոս Ռոխոն և Ջեյմս Ուիլսոնը:

 

Ավելացնենք, որ հաջորդ փուլում (1/8-րդ եզրափակիչ) «Յունայթեդը» կհանդիպի «Պրեստոն Նորթ Էնդին», որը երեկ 1-3 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»:

 

Գոլեր. Մատա՝ 25ր, Ռոխո՝ 32ր, Ուիլսոն՝ 73ր:

Սուլշերի ժամանակաշրջան, նվաճումներ և ձախողումներ (վերլուծություն)

22.06.2020, 17:06

Սուլշերի ժամանակաշրջան, նվաճումներ և ձախողումներ (վերլուծություն)

Յունայթեդում վստահության բացակայության, Սուլշերի սխալների ու նվաճումների, 2006 թվականից հետո ձմեռային լավագույն տրանսֆերի և թիմի նոր քաղաքականության մասին.

կարդալ...

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

20.01.2020, 16:57

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

«Լիվերպուլից» կրած 2-0 հաշվով պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը հայտնել է, որ Յուրգեն Կլոպի թիմը խաղում է միիալար և երկար փոխանցումներով ֆուտբոլ։

կարդալ...