Նորություններ

Անգլիայի գավաթ. «Տոտտենհեմը» դուրս մնաց հետագա պայքարից (տեսանյութ)

27.01.2013, 20:08

Լիդս - ՏոտտենհեմԱնգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակչում Պրեմիեր Լիգան ներկայացնող «Տոտտենհեմը» հյուրընկալվեց Չեմպիոնշիպում հանդես եկող «Լիդս Յունայթեդին»:

 

Դաշտի տերերը անակնկալ մատուցեցին՝ պայքարից դուրս թողնելով Վիլաշ-Բոաշի սաներին:

 

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Լիդսի» անգլիացի հարձակվող Լյուկ Վարնին՝ 1:0: Իսկ 50-րդ րոպեին Ռոս Մակկորմակը հաշիվը դարձրեց 2:0: 8 րոպե հետո լոնդոնցիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանք չկարողացան:

 

«Տոտտենհեմը» պարտվեց 2:1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:

 

Գոլեր. Վարնի՝ 15ր, Մակկորմակ՝ 50ր, Դեմպսի՝ 58ր

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...