Նորություններ

Անգլիայի Պրիմիեր Լիգա. 3-րդ Խաղային շաբաթ

30.08.2019, 18:58

Ձեզ ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի խաղերի վերլուծությունը։

 

 

 

 

 

 

 

 

Ասթոն Վիլլա-Էվերթոն 2-0 (xG 0.86) (xG 1.26)

Ասթոն Վիլլան և Էվերթոնը Անգլիայի բարձրագույն առաջնությունների պատմության մեջ ամենաշատ միմյանց հանդիպած թիմերն են ՝ 203 անգամ: 73 հաղթանակ ունի Ասթոն Վիլլան, 76՝ Էվերթոնը:

 

Ասթոն Վիլլան վերջ տվեց իրենց՝ 15 առանց հաղթանակների շարքին ԱՊԼ-ում: Վերջին անգամ Բիրմինգհեմը նորկայացնող ակումբը Անգլիայի Բարձրագույն Լիգայում հաղթանակի էր հասել 2016 ի փետրվարին Նորվիչի նկատմամբ:

 

 

 

Նորվիչ-Չելսի 2-3 (xG 1.08) (xG 1.89)

Ֆրենկ Լեմպարդի հայտավորած հիմնական կազմը Նորվիչի դեմ ամենաերիտասարդն էր վերջին 7 տարում, միջին տարիքը՝ 25 տարեկան 54 օրեկան: Վերջին անգամ ավելի երիատասարդ կազմ հայտավորել էր Ռոբերտո դի Մատեոն 2012 ի նոյեմբերին Վեսթ Բրոմի դեմ խաղում ՝ 24 տ. 261 օ. : Ընդամենը 156 վայրկյան է բաժանել Տեմմի Աբրահամի ( ով Չելսիին առաջ մղեց) և Տոդդ Կենտվելի (ով հավասարեցրեց հաշիվը) գոլերին, ընդ որում, այդ երկու հարվածները թիմերից յուրաքանչյուրի առաջին փորձն է եղել դարպասը գրավելու:

 

5:32: 5 րոպե 32 վայրկյան է պահանջվել թիմերից, որպեսզի դառնան մեկական գոլերի հեղինակ: Վերջին անգամ ԱՊԼ-ում երկու թիմերը գրավել են միմյանց դարպասը այսքան արագ 2017 ի նոյեմբերին Կրիստալ Պելաս- Էվերթոն խաղում՝ 5:25:

Ընդհանրապես, Ֆրենկ Լեմպարդը բավականին հետաքրքիր քայլեր է անում, ուղղակի հետաքրքիր ոչ միշտ է նշանակում արդյունավետ: Վերջին նման քայլերից հատկանշական է Կովաչիչի դերը Նորվիչի դեմ խաղում: Խորվաթ ֆուտբոլիստը ամենուրեք էր: Կարծում եմ՝ Լեմպարդը մեզ նոր Կովաչիչ է նվիրում՝ Կանտեի ու Ժորժինյոյի միքսը: Կովաչիչը Նորվիչի դեմ խաղում.
· 82 հպում
· 6 հաղթած մենամարտ
· 2 ստեղծած հնարավորություն
1 գոլային փոխանցում

 

Լիվերպուլ-Արսենալ 3-1 (xG 2.79) (xG 0.99)

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը դարձավ 9-րդ գոլային փոխանցման հեղինակը Էնֆիլդում անցկացրած վերջին 10 խաղերում: Լիվերպուլի պաշտպանության հետ կապված հետաքրիր քայլի է դիմել Կլոպպը: Նա ավելի է բարձրացրել պաշտպանական գիծը՝ Լիվերպուլի պրեսսինգը դարձնելով էլ ավելի ագրեսիվ, նման համարձակ քայլի գերմանացի մարզիչը դիմել է VAR ի լինելու շնորհիվ, քանի որ հակառակորդի խաղից դուրս վիճակը չի մնում միայն եզրային մրցավարի նկատել-չնկատելու վրա:

Մուհամեդ Սալահը անմիջական մասնկացություն է ունեցել 7 գոլերում Արսենալի դարպասին վերջին 6 խաղերում՝ 5 գոլ 2 գոլային փոխանցում:

 

ԱՊԼ-ի պատմության մեջ Լիվերպուլի և Արսենալի հակամարտությունն ամենաարդյունավետն է ՝ 54 խաղում 155 գոլ:

 

Արսենալի նկատմամբ հաղթանակով Լիվերպուլի անընդմեջ հաղթանակների թիվը հասավ 12-ի, ինչը լավագույնն է թիմի համար ԱՊԼ-ի պատմության մեջ: Իսկ ընդհանրապես, Անգլիական լիգայի պատմության մեջ Լիվերպուլի անընդմեջ հաղթանակների լավագույն ցուցանիշը նույնպես 12-ն է (1990 թ.-ի ապրիլից հոկտեմբեր, ի դեպ այդ ժամանակ թիմը մարզել է Կեննի Դագլիշը):

 

Բոուրնմուտ-Մանչեսթեր Սիթի 1-3 (xG 1.89) (xG 3.13)

Մանչեսթեր Սիթին ունի 100% արդյունք Բոուրնմուտի դեմ արտագնա խաղերում՝ 9 խաղ, 9 հաղթանակ: Դա լավագույն ցուցանիշն է ԱՊԼ-ում արտագնա հանդիպումների պատմության մեջ:

 

Դավիդ Սիլվան անցկացրեց իր 400-րդ հանդիպումը Ման. Սիթիի կազմում: Իսպանացին ակումբի պատմության մեջ 14-րդ ֆուտբոլիստն է, ով հասել է նման ցուցանիշի:

 

Դավիդ Սիլվայի և Ագուեռոյի խաղային զույգը դարձել է 27 գոլի հեղինակ (հաշվի է առնվում միմյանց կատարած գոլային փոխանցումները), նման ցուցանիշով նրանք երրորդն են ԱՊԼ-ի պատմության մեջ, լավագույն եռյակը գլխավորում են Դիդյե Դրոգբան և Ֆրենկ Լեմպարդը՝ 36 գոլ, իսկ երկրորդ հորիզոնականում են Տիերի Անրի ու Ռոբեր Պիրես՝ 29 գոլ:

Բոուրնմոտի դեմ խաղում իր Ման. Սիթիի կազմում Սերխիո Ագուեռոն հեղինակեց իր 235-րդ գոլը, իսկ կարիերայում՝ 400-րդը:

 

Կեվին դե Բրույնեն ԱՊԼ-ի պատմության մեջ ամենաարագը դարձավ 50 գոլային փոխանցման հեղինակ: Նման ցուցանիշի հասնելու համար բելգիացուց պահանջվել է ընդամենը 123 խաղ: Ահա ամենաարագ 50 գոլային փոխանցման հեղինակ դարձած ֆուտբոլիստները.
1. Մեսութ Օզիլ 141 խաղ
2. Էրիկ Կոնտանա 143
3. Դենիս Բերգկամպ 146
4. Սեսկ Ֆաբրեգաս 165

 

Տոտտենհեմ-Նյուքասլ 0-1 (xG 1.26) (xG 0.51)📷

79.8% Տոտտենհեմը տիրել է գնդակին Նյուքասլին 0-1 պարտվելուց հետո: Դա պարտվող կողմի երկրորդ ցուցանիշն ԱՊԼ-ի պատմության մեջ սկսած 2003/2004 մրցաշրջանից: Առաջինը պատկանում է Լիվերպուլին՝ 80.4%, երբ նրանք 2016-ի օգոստոսին պարտվեցին Բարնլիին 0-1:

 

Բայց նման հսկայական խաղային առավելությունը չի արտացոլում իրականությունը, քանի որ եթե նույնիսկ խաղը դիտած չլինեք, xG-ի մոդելի ցուցանիշը հստակ ցույց է տալիս, որ լոնդոնցիները չնայած խաղային հսկայական առավելությանը այն չեն վերածել իսկական գոլային պահերի: Համեմատության համար տեսեք Ման. Սիթիի Բոուրնմուտի դեմ խաղում համապատասխան ցուցանիշները՝ 66% և xG 3.13:

 

Վուլվերհեմփթոն-Բարնլի 1-1 (xG 1.33) (xG1.23)

Ռաուլ Խիմենեսի հեղինակած գոլը ամենաուշն էր՝ 96:25 ԱՊԼ- ում, սկսած 2017 թվականի հունվարից, երբ Ալեքսիս Սանչեսը մրցավարի ավելացրած 97-րդ րոպեին և 14-րդ վայրկյանին իրացրեց 11 մետրանոց հարվածը նույն Բարնլիի դարպասին: Դժբախտ Բարնլի:

 

Շեֆիլդ Յունայթեդ-Լեսթեր 1-2 (xG 0.65) (xG 0.7)
Բրայթոն-Սաութհեմփթոն 0-2 (xG 1.00) (xG 2.08)
Ուոտֆորդ-Վեսթ Հեմ 1-3 (xG 2.24) (xG 3.46)
Ման. Յունայթեդ-Կրիստալ Պելաս 1-2 (xG 2.24) (xG 0.68)
Հատկանշական է, որ շաբաթ օրվա 6 խաղերից 5-ում հաղթել են հյուրերը: Դա նոր ռեկորդ է ԱՊԼ-ի պատմության մեջ:

Հեղ. ՝ Կարեն Պողոսյան

Fantasy-ի նախորդ առաջնության հաղթողը ստացավ իր մրցանակը

13.09.2019, 11:14

Fantasy-ի նախորդ առաջնության հաղթողը ստացավ իր մրցանակը

www.premierleague.am կայքն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպում է  Fantasy Premier League խաղի ներքին առաջնություն, որի հաղթողը որպես մրցանակ ստանում է իր նախընտրած մարզաշապիկը Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։

կարդալ...

Անգլիական Նախաճաշ: Խաղային 4-րդ Շաբաթ

12.09.2019, 17:02

Անգլիական Նախաճաշ: Խաղային 4-րդ  Շաբաթ

Ձեզ ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղերի վերլուծությունը։

կարդալ...