Մոտակա հանդիպումը

22 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Անգլիայի սուպերգավաթ. «Արսենալ» - «Չելսի» (անոնս)

02.08.2015, 10:43

WembleyԱնգլիական ֆուտբոլը վերադառնում է և դա այսօր է, երբ «Ոեմբլիում» Անգլիայի սուպերգավաթային խաղում միմյանց հետ կմրցեն Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» և Անգլիայի գավաթի հաղթող «Արսենալը»:

«Արսենալը» վերջին թիմն է, որը խաղացել և հաղթել է «Ուեմբլիում», և այժմ Արսեն Վենգերը լի է վճռականությամբ այս մարզադաշտում վերջ դնել Ժոզե Մոուրինյոյի հետ դիմակայություններում իր անհաջող խաղերի շարքին:

 

Հետաքրքիր փաստեր

- Վերջին հինգ տարվա մեջ միայն մեկ անգամ է Անգլիայի գավաթակիրը հաղթել սուպերգավաթը, և այդ ակումբն «Արսենալն» է:
- Երբ վերջին անգամ այս ակումբները հանդիպեցին սուպերգավաթում, «Չելսին» հաղթեց 2:1 հաշվով, իսկ Սես Ֆաբրեգասը խաղում էր «Արսենալում»:
- Սա կլինի «Արսենալի» 21 սուպերգավաթային խաղը: Վերջին 12-ը հաջող ելք է ունեցել:
- Վերջին հինգ սուպերգավաթային խաղում խփվել է 19 գոլ: Միջինում մոտ 4 գնդակ մեկ խաղում:
- Արսեն Վենգերը երբեք չի հաղթել Ժոզե Մոուրինյոյին՝ 13 խաղ, 6 ոչ ոքի, 7 պարտություն:
- «Չելսին» «Արսենալի» դեմ վերջին ութ խաղում անպարտելի է՝ 5 հաղթանակ, 3 ոչ ոքի:
-«Արսենալը» չի կարողանաում «Չելսիի» դարպասը գրավել արդեն 482 խաղային րոպե:

 

Լոնդոնյան այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 184 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 71-ում: 59 անգամ ուժեղ են գտնվել «կապույտները», իսկ 54 խաղում գրանցվել է խաղաղ ելք:

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 18:00-ին:
Մեր կանխատեսումը՝ «Արսենալ» 1-2 «Չելսի»

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

16.09.2018, 10:16

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկներից «Ֆուլհեմին»։

կարդալ...

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

16.09.2018, 10:07

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...