Նորություններ

Անդրեա Պիրլոն կարող էր հանդես գալ «Չելսիում»

30.04.2013, 21:28

Անդրեա ՊիրլոԹուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն խոստովանել է, որ մի քանի տարի առաջ, երբ հանդես էր գալիս «Միլանում», մոտ էր «Չելսի» տեղափոխվելուն:

 

2006 թվականին աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Պիրլոն բանակցություններ սկսեց «ազնվականների» հետ, սակայն տեղափոխությունը այդպես էլ տեղի չունեցավ:

 

-Ես արդեն համաձայնության էի եկել «Չելսիի» հետ, սակայն Բեռլուսկոնին խոչընդոտեց և ես մնացի «Միլանում»:

 

Նաև ես մոտ էի «Մադրիդի Ռեալ» տեղափոխվելուն, երբ նրանց մարզիչը Ֆաբիո Կապելոն էր: Իսկ 2011թ-ին կարող էի տեղափոխվել «Բարսելոնա», սակայն կրկին Բեռլուսկոնին չթողեց,- Voetbal Primeur-ին տված հարցազրույցում ասել է Պիրլոն:

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

06.02.2018, 09:33

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Վիկարիջ Ռոուդ մարզադաշտում, ուր «Ուոթֆորդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։

կարդալ...

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

01.02.2018, 01:46

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

կարդալ...