Մոտակա հանդիպումը

10 օգոստոս 2018, 23:00

Նորություններ

Անդրեյ Արշավինը վերադարձավ «Զենիթ»

27.06.2013, 14:38

Անդրեյ Արշավին«Արսենալի» նախկին հարձակվող Անդրեյ Արշավինը վերադարձել է իր հարազատ ակումբ` Պետերբուրգի «Զենիթ»:

 

2009 թվականին «զինագործները» ձեռք բերեցին Անդրեյին «Զենիթից»` 15 մլն ֆունտի դիմաց: Սակայն, այս ամառ Ռուսաստանի հավաքականի նախկին ավագը դարձավ այն 14 ֆուտբոլիստներից մեկը, ում հետ «Արսենալը» չշարունակեց համագործակցությունը:

 

Այս կերպ, ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, 32-ամյա Արշավինը վերադարձավ «Զենիթ»` կնքելով երկու տարվա պայմանագիր: Սա կլինի երրորդ շրջանը, որ Անդրեյն անցկացնում է հարազատ ակումբում, քանի որ 2012 թվականին նա վարձավճարով վերադարձել էր այստեղ:

 

Հավելենք, որ  «Արսենալում» հանդես եկած ժամանակ Արշավինը խփել է 31 գոլ, ներառյալ «Էնֆիլդում» խփաց 4 գոլերը` «Լիվերպուլի» դեմ: Ավարտված մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում Անդրեյը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 80 րոպե, իսկ միակ խփված գոլը եղել է Լիգայի գավաթի խաղարկությունում` «Քովենթրիի» դեմ (6:1):

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...