Նորություններ

Անդրե Սանթոսը հեռանում է «Արսենալից»

11.02.2013, 13:46

Անդրե Սանթոս«Արսենալի» ձախ պաշտպան Անդրե Սանթոսը հաստատել է, որ վարձավճարով տեղափոխվում է բրազիլական «Գրեմիո»:

 

Կիրակի օրը 29-ամյա պաշտպանը մեկնել է Պորտու Ալեգրի, որպեսզի հարթի գործարքի վերջին մանրուքները: Մոտակա ժամանակներս տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի:

 

-Ես մեծ ակնկալիքներ ունեմ «Գրեմիոյից», որը երկրի ամենամեծ ակումբներից է: Ես գալիս եմ այստեղ չեմպիոն դառնալու նպատակով: Հիացած եմ այն նախագծով, որն այստեղ իրականացվում է: Երազել եմ աշխատել Լուշեմբուրգոյի հետ: Նա թոփ մակարդակի մարզիչ է:

 

Եթե խաղն այսօր լիներ, ապա ես կցանկանայի խաղալ: Ինձ պետք է 5-6 հանդիպում, որպեսզի բարելավեմ մարզավիճակս: Չեմ համբերում, թե երբ եմ ծանոթանալու թիմի հետ,- հայտնել է Սանթոսը: Lancenet

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

23.05.2018, 20:51

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

«Արսենալը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ունայ Էմերիին նշանակելու մասին։ «Արսենալում» 46-ամյա մասնագետին բարդ աշխատանք է սպասվում Արսեն Վենգերի հեռանալուց հետո։

կարդալ...

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

10.05.2018, 11:48

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...