Նորություններ

Անդրե Սանթոսը պաշտոնապես տեղափոխվեց «Գրեմիո»

11.02.2013, 21:00

Սանթոս«Արսենալը» պաշտոնապես  հաստատել է, որ ձախ պաշտպան Անդրե Սանթոսը վարձավճարով տեղափոխվել է  բրազիլիական «Գրեմիե»:

 

29-ամյա Սանթոսը բրազիլիական ակումբում հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

 

Սանթոսը «Արսենալում» է 2011թ-ից: Այդ պահից նա մասնակցել է 36 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նաչո Մոնրեալի տրանսֆերը ցույց տվեց, որ Վենգերը հույսեր չի կապում Սանթոսի հետ:

 

Այս պարագայում «Արսենալը» լուրջ խնդիրներ կունենա Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում, քանի որ Մոնրեալը այս մրցաշրջանում չի կարողանա «Արսենալին» օգնել Չեմպիոնների Լիգայում: Սպասվում է, որ պաշտպանության ձախ եզր կտեղափոխվի թիմի ավագ Թոմաս Վերմալենը:

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...

«Քարդիֆ» 2-3 «Արսենալ» (տեսանյութ)

02.09.2018, 18:23

«Քարդիֆ» 2-3 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...