Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

Նորություններ

Անդրոս Թաունսենդը նոր պայմանագիր ստորագրեց «Տոտտենհեմի» հետ

18.10.2013, 21:12

Անդրոս Թաունսենդ«Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդը նոր պայմանագիր է ստորագրել լոնդնյան ակումբի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

 

«Տոտտենհեմի» ակադեմիայի 22-ամյա սանը թիմի մեկնարկային կազմում սկսեց խաղալ միայն ընթացիկ մրցաշրջանում: Իսկ անցած տարի Անդրոսը վարձավճարով հանդես էր գալիս «Քուինս Պարկ Ռեյնջերսում»: Երիտասարադ անգլիացին այնքան արագ մտավ Վիլաշ-Բոաշի թիմի մեջ՝ դառնալով առանցքային խաղացող, որ հրավեր ստացավ Անգլիայի ազգային հավաքականից:

 

Աշխարհի գավաթի 2014թ-ի խաղարկության խմբային փուլի նախավերջին խաղում, երբ «երեք առյուծները» հյուրընկալել էին Մոնդտենեգրոյին հավաքականին, Անդրոսն իր նորամուտը նշեց և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

 

Թաունսենդի փայլուն ելույթները «Տոտտենհեմին» ստիպեց ավելի լավ պայմաններով պայմանագիր առաջարկել իր կիսապաշտպանին: Նոր պայմանագրով Անդրոսը «Տոտտենհեմում» ևս 4 տարի կմնա:

 

«Կրիստալ Փելես» 0-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

11.11.2018, 12:51

«Կրիստալ Փելես» 0-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 0-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

30.10.2018, 10:25

«Տոտտենհեմ» 0-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Տոտտենհեմին»։

կարդալ...