Նորություններ

Անելկան խզում է պայմանագիրը «ՔՊՌ» գալու համար

17.12.2012, 17:44

Նիկոլա ԱնելկաՀարձակվող Նիկոլյա Անելկան այժմ բանակցում է «Շանհայ Շենհուայի» հետ պայմանագիրը խզելու համար: Սա կօգնի նրան տեղափոխվել «Քուինս Պարկ Ռեյնջերս»` որպես ազատ գործակալ:

 

-Բանակցությունները ֆուտբոլիստի և ակումբի միջև դեռ շարունակվում են: Մանրամասները հայտնի չեն: Իսկ վերջնական արդյունքին դեռ երկար պետք է սպասել,- ասել է «Շենհուայի» պաշտոնական ներկայացուցիչը:

 

Հիշեցնենք, որ «Արսենալի», «Ռեալ Մադրիդի», «Մանչեսթեր Սիթիի», «Բոլտոնի» և «Չելսիի» նախկին խաղացողը 1 տարի առաջ էր տեղափոխվել «Շենհուա», բայց արդեն հասցրել է հիասթափվել Չինաստանից և երազում է Պրեմիեր Լիգա վերադառնալու մասին:

 

Այժմ Անելկան պատրաստ է հրաժարվել գործող պայմանագրից, միայն թե վերադառնա Անգլիա:

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

31.01.2018, 15:29

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին գնելու մասին։

կարդալ...

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

27.12.2017, 22:55

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնել է «Սաութհեմպտոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի տրանսֆերի հարցում համաձայնության գալու հարցում։

կարդալ...