Նորություններ

«Անժին» «Նյուքասլին» առաջարկել է Էտո'Օյի ծառայությունները

11.08.2013, 14:09

Սամուել Էտո'ՕԻնչպես հայտնում է Metro-ն, Մախաչկալայի «Անժին» «Նյուքասլ Յունայթեդին» է առաջարկել իր աստղային հարձակվող Սամուել Էտո'Օյի ծառայությունները:

 

Մեկ շաբաթ առաջ դաղստանյան ակումբը փոխեց պլանները և որոշեց վաճառել բարձր վարձատրվող ֆուտբոլիստներին՝ այդ թվում նաև Սամուելին:

 

Աղբյուրի հաղորդմամբ, կամերունցու ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին» և «Ջենովան», սակայն ֆուտբոլիստի գործակալը ցանկանում է ակումբ փնտրել Պրեմիեր Լիգայում: Եվ այժմ Սամուելին առաջարկել են տեղափոխվել «Նյուքասլ»:

 

Հաղորդվում է, որ «կաչաղակները» Էտո'Օյին կարող են ստանալ սիմվոլիկ 5 մլն ֆունտ գումարով: Սակայն եթե ֆուտբոլիստը նույնպես ցանկություն ունենա միանալ Ալան Պարդյուի թիմին, ապա պետք է զիջումների գնա աշխատավարձի հարցում, քանի որ «Նյուքասլը» չի կարող վճարել այնքան, որքան նա այժմ վաստակում է «Անժիում»:

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...