Նորություններ

Անտոնիո Վալենսիա. «Այս մրցաշրջանը չի ստացվում այնպես, ինչպես ուզում էի»

19.03.2013, 17:03

Անտոնիո Վալենսիա«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնիո Վալենսիան խոստովանել է, որ հիասթափված է ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած իր խաղից:

 

2011/2012 մրցաշրջանի արդյունքներով Վալենսիան ճանաչվել էր թիմի լավագույն խաղացող: Մինչդեռ այժմ Անտոնիոն կորցրել է տեղը մեկնարկային կազմում և ավելի հաճախ է հայտնվում պահեստայինների նստարանին:

 

Ֆուտբոլիստի խոսքերով նման հետընթացի պատճառը ծնկի և մեջքի վնասվածքներն են, որոնք մինչ այսօր զգացնել են տալիս:

 

-Այս մրցաշրջանն անձամբ ինձ համար չի ստացվում այնպես, ինչպես ես կուզենայի:

 

Կարծում եմ, որ սրանում դերակատարում ունեցան վնասվածքները: Ես դեռ ցավ եմ զգում վերջին վնասվածքից հետո: Սա ազդեց իմ առաջընթացի վրա,- հայտնել է Վալենսիան: ESPN

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...