Նորություններ

Անրին կարող է նորից վերադառնալ «Արսենալ»

21.11.2012, 11:58

Թիերի Անրի«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ չի բացառում Թիերի Անրիի վարձակալական հիմունքներով վերադարձը:

 

Հունվարին, երբ ավարտվի ՄԼՍ-ի մրցաշրջանը, ամերիկյան ակումբների մի շարք ֆուտբոլիստներ կքննարկեն կարճաժամկետ վարձակալությամբ անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես գալու հնարավորությունը: Այդ ֆուտբոլիստների թվում են Ռոբի Քինը, Թիմ Կեհիլը և Լենդոն Դոնովանը:

 

Այս հնարավորությունից, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի, կարող է օգտվել 35-ամյա Թիերին: Վենգերի խոսքերով Անրին այժմ լավ մարզավիճակում է և կարող է օգնել «Արսենալին»:

 

-Հունվարին կվերադառնա՞ «Արսենալ»: Ես չգիտեմ, բայց նա չի բացառում:

 

Ես չգիտեմ, արդյո՞ք դա նրան կհետաքրքրի:

 

Անցած տարի մենք վարձակալեցինք Անրիին, քանի որ թիմին չէր կարող օգնել Ժերվինյոն: Դա լավ փոխարինում էր: Այս տարի էլ Ժերվինյոն կմեկնի աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը: Ուստի մենք հարձակման գծում լուրջ խնդիրներ կունենանք, հատկապես եթե Շամախը հեռանա,- ասել է Վենգերը: Daily Mirror

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

10.05.2018, 11:48

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Արսենալ» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

06.05.2018, 21:37

«Արսենալ» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...