Նորություններ

Աշխարհի 10 ամենաթանկ ակումբներից 5-ը Պրեմիեր Լիգայից են

07.05.2015, 12:00

MU-RealՀեղինակավոր Forbes հանդեսը թարմացրել է աշխարհի ամենաթանկ ակումբների ցուցակը: Առաջին 10 ակումբներից 5-ը ներկայացնում են Պրեմիեր Լիգան:

 

Ցուցակը կազմելիս Forbes-ը գնահատել է սոցիալական ցանցերում ակումբների ներկայացվածության մակարդակը, տնային խաղերից և խաղերի հեռուստատեսային հեռարձակումից ստացված շահույթը և կոմերցիոն գործունությունը:

 

Երրորդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»: Նրանից քիչ հետ են «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

 

«Ռեալի» գնահատված արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է 5%-ով: Սակայն Թոփ-10 ակումբների միջին արժեքն ավելացել է 11%-ով:
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները - 2015

1. «Ռեալ» (Իսպանիա) - $3.26 մլրդ
2. «Բարսելոնա» (Իսպանիա) - $3.16 մլրդ
3. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - $3.1 մլրդ
4. «Բավարիա» (Գերմանիա) - $2.35 մլրդ
5. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - $1.38 մլրդ
6. «Չելսի» (Անգլիա) - $1.37 մլրդ
7. «Արսենալ» (Անգլիա) - $1.31 մլրդ
8. «Լիվերպուլ» (Անգլիա) - $982 մլն
9. «Յուվենտուս» (Իտալիա) - $837 մլն
10. «Միլան» (Իտալիա) - $775 մլրդ
11. «Բորուսիա» (Գերմանիա) - $700 մլն
12. ՊՍԺ (Ֆրանսիա) - $634 մլն
13. «Տոտտենհեմ» (Անգլիա) - $600 մլն
14. «Շալկե-04» (Գերմանիա) - $572 մլն
15. «Ինտեր» (Իտալիա) - $439 մլրդ
16. «Ատլետիկո» (Իսպանիա) - $436 մլն
17. «Նապոլի» (Իտալիա) - $353 մլն
18. «Նյուքասլ» (Անգլիա) - $349 մլն
19. «Վեստ Հեմ» (Անգլիա) - $309 մլն
20. «Գալաթասարայ» (Թուրքիա) - $294 մլն

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

Ձախողում բոլոր ճակատներում (տեսանյութ)

14.01.2018, 20:45

Ձախողում բոլոր ճակատներում (տեսանյութ)

Ընթացիկ մրցաշրջանը կարելի է վատագույնը համարել «Արսենալի» համար վերջին երկու տասնամյակում։

կարդալ...