Նորություններ

Առաջիկա շաբաթվա ընթացքում «Սիթին» ավարտին կհասցնի Գյունդողանի տրանսֆերը

23.05.2016, 09:12

Իլկայ ԳյունդողանԱռաջիկա օրերի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» ավարտին կհասցնի Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերը։

 

Դեռ մարտին հայտնի դարձավ, որ «քաղաքայինների» սպորտային տնօրեն Չիկի Բիգիրիստայնը Ամստերդամում հանդիպել է ֆուտբոլիստի գործակալին։ Սակայն հետո տրանսֆերը կասկածի տակ դրվեց, քանի որ Իլկայը ստացավ իր կարիերայի հերթական վնասվածքը և այժմ բաց կթողնի Եվրո-2016-ը։

 

Չնայած դրան, ինչպես հայտնում է The Telegraph֊ը, «Սիթիի» նոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբին հորդորել է մի կողմ դնել կասկածները և պայմանագիր ստորագրել կիսապաշտպանի հետ։

 

Անցած շաբաթ 25-ամյա Գյունդողանը վիրահատության ենթարկվեց և բաց կթողնի նվազագույնը չորս ամիս։ Թուրք ֆուտբոլիստը չի մասնակցի «քաղաքայինների» մինչմրցաշրջանային պատրաստություններին, սակայն Գվարդիոլան հուսով է, որ օգոստոսի ավարտին կարող է օգտվել տաղանդավոր ֆուտտբոլիստի ծառայություններից։

 

Հաղորդվում է, որ առաջիկա օրերի ընթացքում կողմերը կքննարկեն գործարքի վերջնական դետալները։ «Բորուսիան» իր ֆուտբոլիստի համար կստանա 20.1 մլն ֆունտ՝ գումարած 1.5 մլն բոնուսների տեսքով։

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...

«Լիվերպուլը» գնեց Ֆաբինյոյին

29.05.2018, 11:15

«Լիվերպուլը» գնեց Ֆաբինյոյին

«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Մոնակոյի» կիսապաշտպան Ֆաբինյոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է 50 մլն եվրո (43.7 մլն ֆունտ)։

կարդալ...