Նորություններ

«Աստոն Վիլլան» կքննի Գրիլիշի հանգստանալու հանգամանքները

15.06.2015, 21:51

Ջեկ ԳրիլիշԵրիտասարդ անգլիացի ֆուտբոլիստ Ջեկ Գրիլիշը հրավիրվել է «Աստոն Վիլլայի» ղեկավարության մոտ, որպեսզի բացատրություն տա Տեներիֆեում իր սկանդալային հանգստի համար:

 

Նախօրեին մամուլում հայտնվեցին 19-ամյա կիսապաշտպանի լուսանկարները, որտեղ նա հարբած վիճակում պառկել էր ճանապարհին: Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ, Ջեկը ոչ թե հարբած է եղել, այլ գտնվել է ազոտի օքսիդի ազդեցության տակ (Laughing gas - Nitrous oxide):

 

Ամեն դեպքում Գրիլիշը, ում համար պայքար են մղում Անգլիայի և Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիաները, պետք է բացատրություն տա իր ակումբին:

 

«Ակումբը տեղյակ է Ջեկ Գրիլիշի այդ լուսանկարներին: Մենք կհանդիպենք ֆուտբոլիստի հետ, սակայն յուրաքանչյուր որոշում կմնա որպես ակումբի ներքին գործ», ասվում է բրիրմինգհեմյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

Jack Grealish

Jack-Grealish_1

«Աստոն Վիլլան» մտադիր է առաջիկա 10 տարվա ընթացքում հաղթել Չեմպիոնների Լիգան

16.06.2016, 15:29

«Աստոն Վիլլան» մտադիր է առաջիկա 10 տարվա ընթացքում հաղթել Չեմպիոնների Լիգան

«Աստոն Վիլլայի» նոր սեփականատեր Տոնի Սյան հայտնել է, որ իրենք մտադիր են առաջիկա 5 տարվա ընթացքում մասնակցել Չեմպիոնների Լիգային, իսկ հաջորդ 5 տարում՝ հաղթել այն։

կարդալ...

«Արսենալ» 4-0 «Աստոն Վիլլա» (տեսանյութ)

15.05.2016, 20:25

«Արսենալ» 4-0 «Աստոն Վիլլա» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Աստոն Վիլլային», որը հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիպում։

կարդալ...