Նորություններ

«Աստոն Վիլլան» հաստատեց Տրաորեի տրանսֆերը

14.08.2015, 18:29

Ադամա Տրաորե«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Բարսելոնայի» վինգեր Ադամա Տրաորեի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրելու մասին։

 

19-ամյա Տրաորեն համարվում էր Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբների տրանսֆերային նպատակը, սակայն կատալոնական ակումբի ֆուտբոլիստն ընտրեց Թիմ Շերվուդի թիմը։

 

֊Մենք վաղուց էինք հետևում նրա խաղին և ուրախ ենք, որ նա իր կարիերան կշարունակի «Աստոն Վիլլայում»։ Ադաման տպավորիչ ֆիզիկական տվյալներ և մեծ արագություն ունի։ Այդպիսի ֆուտբոլիստներ շատ քիչ են,֊ ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Շերվուդը։

 

֊Ինձ համար մեծ պատիվ է տեղափոխվել «Աստոն Վիլլա»։ Այս ակումբն ամենից մեծ հետաքրքրությունը ցուցաբերեց իմ նկատմամբ և ես զգացի, որ կարող եմ դառնալ իրենց պրոյեկտի կարևորը մասը,֊ ասել է Տրաորեն։

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...