Նորություններ

«Աստոն Վիլլա» 1-2 «Չելսի» (տեսանյութ)

11.05.2013, 17:42

Ասթոն Վիլլա - ՉելսիՊրեմիեր Լիգայի նախավերջին տուրի առաջին խաղում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին»:

 

Առաջին խաղակեսում ավելի շատ գրոհում էին հյուրեը, սակայն առավելության հասան «վիլլացիները»: 15-րդ րոպեին Պետեր Չեխի պաշտպանած դարպասը գրավեց Կրիստիան Բենտեկը՝ խփելով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր 19-րդ գնդակը: Պարտվողի դիրքում հայտված «Չելսին» առաջին խաղակեսի վերջում մնաց 10 ֆուտբոլիստով: 45-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Ռամիրեսը և հեռացվեց դաշտից:

 

Երկրորդ խաղակեսում մրցավարը վերականգնեց ֆուտբոլիստների թվային հավասարակշռությունը: 58-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Կրիտիան Բենտեկը: Բելգիացու հեռացումից 3 րոպե հետո Ֆրենկ Լեմպարդը հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղավերջին խփեց իր թիմի հաղթական գնդակը:

 

Այս հաղթանակով «Չելսին» ապահովեց իր տեղը լավագույն քառյակում:

 

Գոլեր. Բենտեկ՝ 15ր, Լեմպարդ՝ 61ր, 88ր

Հեռացումներ. Ռամիրես՝ 45ր, Բենտեկ՝ 58ր

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...