Նորություններ

«Աստոն Վիլլա» 1-4 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

23.03.2014, 22:00

VillaՊրեմիեր Լիգայի 31-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Բիրմինգհեմ քաղաքի «Վիլլա Պարկ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել մրցաշարային աղյուսակի հարևաններ «Աստոն Վիլլան» և «Ստոկ Սիթին»:

 

Խաղն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ, ովքեր 1:4 հաշվով կամային հաղթանակ տարան: Խաղի հաշիվը բացեց վիլլացիների ռմբարկու Կրիստիան Բենտեկեն՝ առաջ մղելով իր թիմին: Սակայն Մարկ Հյուզի սաները կամային հատկանիշներ դրևսրեցին և արդեն առաջին խաղակեսում վճռեցին խաղի ելքն՝ ի օգուտ իրենց: Գոլերի հեղինակ դարձան Պիտեր Օդեմվինգիեն, Պիտեր Քրաուչը և Ստեֆան Նզոնզին: Խաղի վերջին րոպեին էլ իր թիմի չորրորդ գոլը խփեց Ջեֆ Կամերոնը:

 

Այս հաղթանակից հետո «Ստոկ Սիթին» բարձրացավ 10-րդ հորիզոնական:

 

Գոլեր. Բենտեկե՝ 5ր, Օդեմվինգիե՝ 22ր, Քրաուչ՝ 26ր, Նզոնզի՝ 42ր, Կամերոն՝ 90ր:
Դիտել հանդիպման ամբողջական տեսագրությունը

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

30.05.2019, 00:51

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին երկու անգլիական ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

12.05.2019, 19:50

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։

կարդալ...