Նորություններ

«Ատլետիկոյի» դարպասապահը տեղափոխվեց «Էվերթոն»

10.07.2013, 11:49

Խոել Ռոբլես«Էվերթոնը» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Խոել Ռոբլեսին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք, որ 23-ամյա իսպանացին Պրեմիեր Լիգա է տեղափոխվել հունվարին, երբ նրան վարձակալեց «Ուիգան Ատլետիկը», որի հետ նվաճեց Անգլիայի գավաթը:

 

Ռոբերտո Մարտինեսը, ով ամռանը «Ուիգանից» տեղափոխվեց «Էվերթոն», որոշեց Ռոբլեսին վերցնել իր հետ:

 

Ռոբլեսը դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Էվերթոնի» արդեն երրորդ ձեռքբերումը: Հատկանշական է, որ երեք ֆուտբոլիստներն էլ նախորդ մրցաշրջանում խաղացել են «Ուիգան Ատլետիկում»:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...