Նորություններ

«Արսենալը» առաջարկ է արել Ֆելայնիի համար

07.06.2013, 07:53

Մարուան Ֆելայնի«Արսենալը» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին ձեռք բերելու համար 22 մլն ֆունտի առաջարկ է արել «Էվերթոնին»:

 

Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, գումարը վճարելու իր պատրաստակամության մասին «Արսենալը» հայտնել է չորեքշաբթի օրը, երբ Ռոբերտո Մարտինեսը պաշտոնապես գլախավորեց «Էվերթոնը»:

 

Մարուանին ձեռք բերելու համար «զինագործներին» մնում է ստանալ Մարտինեսի համաձայնությունը և վճարել արդեն համաձայնեցված գումարը:

 

Խոսվում է, որ բելգիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

 

Ավելացնենք, որ «Արսենալում» Վենգերի աշխատած տարիներին երբեք չի եղել այսպիսի տրանսֆերային բյուջե: Ֆրանսիացու տրամադրության տակ 70 մլն ֆունտ կա, որից սակայն ոչ մի փեննի չի ծախսել:

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

02.08.2019, 11:36

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։

կարդալ...

Տոտտենհեմը 65 մլն ֆունտով գնեց Տանգի Նդոմբելեին

03.07.2019, 00:27

Տոտտենհեմը 65 մլն ֆունտով գնեց Տանգի Նդոմբելեին

«Տոտտենհմն» ավարտին է հասցրել իր համար ռեկորդային՝ 65 մլն ֆունտով «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի տրանսֆերը։

կարդալ...