Նորություններ

«Արսենալը» Բեյլին կասեցնելու ծրագիր չի ունենալու

01.03.2013, 16:00

Գարեթ Բեյլ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր թիմը չի ունենալու հատուկ ծրագիր՝ կանգնեցնելու «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին Հյուսիսային Լոնդոնի առաջիկա դերբիի ժամանակ:

 

Վերջին շաբաթներին Բեյլն ուղղակի անհավանական խաղ է ցուցադրում: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 19 գոլի հեղինակ է դարձել: Այնուամենայնիվ, առաջիկա խաղին Վենգերը չի պատրաստվում հատուկ խաղացող նշանակել, ով անհատապես կհսկի այդ վտանգավոր խաղացողին:

 

-Մենք ոչ մեկի համար ծրագիր չունենք: Միշտ նույնն ենք անում: Մենք կենտրոնանում ենք սեփական ուժային որակների վրա և փորձում ենք մոռանալ մրցակցին: Չկա այնպիսի խաղացող, որին հատկապես չէիր ցանկանա տեսնել՝ որպես մրցակից: Բոլորն իրենց որակներն ունեն:

 

Մենք չենք կարող միավորներ կորցնել: Մենք պարտավոր ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Հենց այսպիսի մտածելակերպով մենք պատրաստվում ենք կիրակի օրվան,- հայտնել է Վենգերը: ITV

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

16.09.2018, 09:57

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

«Ուոթֆորդ» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

02.09.2018, 20:54

«Ուոթֆորդ» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Ուոթֆրոդը» և «Տոտտենհեմ Հոտսպուրը»։

կարդալ...