Նորություններ

«Արսենալը» «Բրեդֆորդի» դեմ կխաղա առանց Ժիրուի

11.12.2012, 12:35

Օլիվյե Ժիրու«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Լիգայի գավաթի քարրորդ եզրափակչում իր թիմը «Բրեդֆորդի» դեմ կխաղա այս պահի ուժեղագույն կազմով: Երեքշաբթի օրը «զինագործները» կփորձեն անցնել Անգլիայի չորրորդ դիվիզիոնը (Երկրորդ Լիգա) ներկայացնող թիմին և ավելի կմոտենան երկարատև ընդմիջումից հետո իր առաջին տիտղոսին:

 

Չնայած մրցակցի ցածր մակարդակին, Վենգերը չի թերագնահատել «Բրեդֆորդին» և պատրաստվում է դաշտ դուրս բերել այն կազմը, որն այս պահին ուժեղագույնն է:

 

-Միակ ֆուտբոլիստը, ով համալրել է վնասվածք ստացածների շարքը, Օլիվյե Ժիրուն է: Շաբաթ օրը նա հարված է ստացել մեջքին և չի կարողանա մեզ օգնել:

 

Մենք ընտրել ենք այս պահի լավագույն կազմը: Բավականին ժամանակ ունենք, որպեսզի վերականգնենք ուժերը և պատրաստվենք «Ռեդինգի» հետ խաղին:

 

Թեոն դեռ բացակայում է: Նրա հետ Դիաբին, Սանտոսը, Կազորլան, Մանոննեն: Նիկո Յենարիսը դեռևս մեջքի հետ խնդիրներ ունի, իսկ Իգնասի Միկելը վնասել է ազդրը,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է Արսեն Վենգերը:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...