Մոտակա հանդիպումը

24 ապրիլ 2019, 23:00

Նորություններ

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

 

Անցած մրցաշրջանում «զինագործների» դարպասը պաշտպանեցին Պետր Չեխը և Դավիդ Օսպինան, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը իրենց պաշտպանների հետ չփայլեցին։ «Արսենալի» նոր մարզիչ Ունայ Էմերին որոշեց թիմն ուժեղացնելու աշխատանքները սկսել հենց պաշտպանական գծից։

 

Շտեֆան Լիխշտայների տեղափոխությունից և Սոկրատիս Պապաստատոպուլոսի տրանսֆերը համաձայնեցնելուց հետո այժմ Էմերին իր տրամադրության տակ ունի 26-ամյա Լենոյին։

«Արսենալ» 2-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

10.03.2019, 22:31

«Արսենալ» 2-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...

«Արսենալ» 2-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

24.02.2019, 20:48

«Արսենալ» 2-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 18-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...