Նորություններ

«Արսենալը» «Լիվերպուլի» հետ կպայքարի Գյոթցեի համար

24.03.2016, 20:39

Մարիո Գյոթցե«Արսենալը» մտադիր է «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոթցեին ձեռ բերելու համար պայքարի մեջ մտնել «Լիվերպուլի» հետ։

 

Ինչպես արդեն հայտնել ենք, այս ամռանը մյունխենյան ակումբը կփոխի իր գլխավոր մարզչին՝ Խոսեպ Գվարդիոլայի տեղը նշանակելով Կարլո Անչելոտիին։ Գերմանական TZ պարբերականի տեղեկություններով, Գյոթցեին արդեն հայտնել են, որ վերջինս տեղ չունի իտալացի մասնագետի պլաններում։

 

Գյոթցեն արդեն սկսել է նոր ակումբ փնտրել, և նրա համար ամենից հավանական տարբերակը իր նախկին մարզիչ Յուրգեն Կլոպիի ղեկավարությամբ «Լիվերպուլում» խաղալն է։ Հաղորդվում է, որ «կարմիրները» պատրաստ են Մարիոյի համար վճարել 31 մլն ֆունտ։

 

Սակայն 23-ամյա կիսապաշտպանի հանդեպ իր լուրջ հետաքրքրությունն է հայտնել նաև «Արսենալը», որի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամառային տրանսֆերների համար կստանա 75 մլն ֆունտ։ Հաղորդվում է, որ «զինագործները» պատրաստ են ջարդել ցանկացած առաջարկ, որը կանի «Լիվերպուլը»։

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...