• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    «Արսենալը» կկանգնեցնի Դենիս Բերկամպի արձանը

    27.02.2013, 19:03

    Դենիս Բերկամպ«Արսենալը» պատրաստվում է հաջորդ ամառ «Էմիրեյթս» մարզադաշտի մոտ կանգնեցնել Դենիս Բերկամպի բրոնզե արձանը:

     

    Այժմ «զինագործների» մարզադաշտի մոտ տեղադրված են ակումբի լեգենդներ Թիերի Անրիի, Թոնի Ադամսի և Հերբերտ Չեպմենի արձանները: Այս ցուցակը ամռանը կհամալրի հոլանդացի Բերկամպը, ով իր կարիերայի 11 տարին անց է կացրել «Արսենալում»:

     

    Հիշեցնենք, որ այս պահին Բերկամպը աշխատում է որպես «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Դե Բուրի օգնական: Խոսվում է, որ Դենիսը կարող է վերադառնալ «Արսենալ»:

     

    Արդեն հայտնի է, թե ինչ դիրքով կանմահացվի Բերկամպը: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, դա 2003թ-ին «Նյուքասլի» հետ խաղում Դենիսի թռիչքն է գնդակի համար, որը պատկերված է նկարում:

    Վենգերը լոնդոնյան դերբիում ֆավորիտ է համարում «Արսենալին»

    16.11.2017, 17:40

    Վենգերը լոնդոնյան դերբիում ֆավորիտ է համարում «Արսենալին»

    «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմը ֆավորիտ է «Տոտտենհեմի» դեմ հյուսիսլոնդոնյան դերբիում, որը կկայանա շաբաթ օրը «Էմիրեյթսում»։

    կարդալ...

    Պարլոր․ «Արսենալում» Վենգերին պետք է փոխարինի Վիեյրան կամ Անրին

    12.11.2017, 20:05

    Պարլոր․ «Արսենալում» Վենգերին պետք է փոխարինի Վիեյրան կամ Անրին

    «Արսենալի» լեգենդ Ռեյ Պարլորը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ է տալիս արդեն այժմ մտածել իրեն փոխարինող գտնելու մասին՝ այդ պաշտոնի համար առաջարկելով իր նախկին ակումբակիցներ Պատրիկ Վիեյրային և Թիերի Անրիին։

    կարդալ...